Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան
Դիտել նաև
Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ)
Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
ՀՀ իշխանությունները ոչ թե մեզ են դավաճանում, այլ սեփական ժողովրդին․ Զախարովա (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն արձանագրեց սեփական քաղաքականության սնանկությունը
ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Կիրանց գյուղում ոստիկանների վայրագ գործողություններին։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր Կիրանցի իր սիրելի քույրերին ու եղբայրներին, եւ լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ։ Կիրանցիներին ծեծելով եւ ջարդելով՝ տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում, սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով՝ փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել։ Սա ոչ միայն դատապարտելի է, սա ունենալու է նաեւ կոնկրետ հետեւանքներ։ Ներկայումս մեր ներկայացուցչական խմբերն աշխատում են»,- ասաց Մինասյանը։
Աղբյուր՝ Yerevan.today