Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Այսօր «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Գյումրիում՝ կոչ անելով դեմ արտահայտվել Տավուշում միակողմանի զիջումներին։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ ամբողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնի, ամեն մեկն իր տեղում պետք է ակտիվություն ցուցաբերի, որ Հայաստանն էլ չկրկնի Արցախի ճակատագիրը։
«Զիջումները բերելու են նոր զիջումների, քանի որ Ալիևի ախորժակը չի փակվելու»,-ընդգծել է Ա․Թևանյանը։
Հիշեցնենք, որ մինչ այս «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիաներ է իրականացրել նաև Երևանի ԲՈՒՀ-երում։
Մանրամասները՝ տեսանյութում։