«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի ագրեսիվ բնույթ են ստանում փաշինյանական քարոզչամեքենայի հարձակումներն ինչպես Հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ՝ կոնկրետ բարձրաստիճան հոգևորականների դեմ: Առանց չափազանցության՝ «կեռ մահիկի արշավանք» են սկսել մեր Եկեղեցու դեմ: Տարբեր տրամաչափի զանազան քպականների՝ կարկառուն կամ չկարկառունների մաղձանետումների, ակնհայտ կեղծ, ստապատիր հարձակումների թիրախում, ինչպես դժվար չէ նկատել, առաջին հերթին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն է: Միայն վերջին երկու-երեք օրվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները, իշխանական այլևայլ քարոզիչները Բագրատ սրբազանի հասցեին այնքան կեղտակուր ստեր տարածեցին, որ էլ ասելու չէ:

Տեղեկատվական հակամարտությունների մեջ կա այսպիսի մի մեթոդ, որը պայմանականորեն կոչվում է «նեխած ծովատառեխի մեթոդ»: Լրագրության դասընթաց անցած մասնագետները գիտեն դրա մասին: Եթե հակիրճ, ապա «նեխած ծովատառեխի» («սել յոդկա») մեթոդի մեխանիզմը հետևյալն է. ընտրվում է հակաքարոզչության թիրախ (անձ, անձանց խումբ, կազմակերպություն), որի մասին հորինվում է ի սկզբանե կեղծ մեղադրանք: «Մեթոդաբանության» առումով ամենից կարևորն այն է, որ հորինված մեղադրանքը լինի առավելագույնս կեղտոտ, աղմկահարույց, թիրախին հնարավորինս վարկաբեկող: «Նեխած ծովատառեխի» մեթոդի կիրառման նպատակն ամենևին էլ տարածած, տարածվող ի սկզբանե կեղծ կամ մտացածին «մեղադրանքն» ապացուցելը չէ: Իրական կամ բուն նպատակը դրա շուրջ հանրային մեծ արձագանք հարուցելն է, այդ կեղծ մեղադրանքի շուրջ քննարկում ծավալելը: Հիմնական հաշվարկն այն է, որ այդ բուռն քննարկումների բոլոր մասնակիցները հակաքարոզչության թիրախի անունը գործածեն կեղծ, շինծու մեղադրանքի հետ զուգորդված:

Ըստ էության, շրջանառության մեջ դրված վարկաբեկիչ, կեղծ ու հորինված մեղադրանքը «կպնում» է հակաքարոզչության թիրախի անվանն, ու այդ «նեխած ծովատառեխի» հոտը սկսում է նրան ուղեկցել ամենուր, իսկ այսպես կոչված մեղադրանքի «բովանդակությունը» արդեն ոչ մեկին չի հետաքրքրում:
Ծանոթ պատկեր է, այնպես չէ՞: Ձեզանից շատերը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք այդ հակաքարոզչական մեթոդը «գործողության մեջ», մասնավորապես՝ փաշինյանական քարոզիչների կողմից Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների, կոնկրետ՝ Բագրատ Սրբազանի հասցեին արվող արտահայտությունների, մեղադրանքների, շինծու «վարկաբեկիչ նյութերի» ու դրանց տարածման տեսքով: Արտաքուստ Նիկոլ Փաշինյանն ու նրա քարոզիչները հստակ հաշվարկ են արել ու, ըստ այդ հաշվարկի, գործում են, փաստացի՝ տեղեկատվական պատերազմ են ծավալել հայ ժողովրդի դեմ: Նրանք ակտիվորեն օգտագործում են նաև «նեխած ծովատառեխի» մեթոդը, որը մինչ այս ու տարբեր առիթներով բավականին արդյունավետ կիրառել էին, ի դեպ: Բա՛յց...

Այս անգամ նույնիսկ փորձված «փաշինյանական հնարքը» (չակերտներում, որովհետև դա նրա հորինածը չէ, ինքը պարզապես գործածում է այդ «գործիքը») չի գործում, չի՛ աշխատում: Պարզ ասած՝ փաշինյանական քարոզչամեքենան օրնիբուն ցեխ է շպրտում Բագրատ Սրբազանի հասցեին, բայց «ցեխը չի կպնում»: Այ, սա, կարծում ենք, իսկապես հետաքրքիր է և հատկանշական: Ինչո՞ւ նախկինում աշխատած, փորձված մեթոդն այս անգամ չի աշխատում: Առաջին ու հիմնական պատճառներից մեկն այն է, որ «նեխած ծովատառեխի» մեթոդը գործի դնողներն արդեն այն կարգի մերժված են, որ նրանց արտաբերած ցանկացած խոսք, «միտք» անմիջապես ուղղվում է իրենց իսկ դեմ: Ըմբշամարտում դա կոչվում է «հնարքի տակ մնալ»: Այսինքն, փաշինյանական քարոզչությունն ինքն իրենով մի համատարած ու վանող «նեխած ծովատառեխ» է դարձել: Նրանք հաշվի չեն առնում այն, որ արդեն 6 տարի իշխանական մակարդակով ստախոսում են ու չափն անցել են, «համը հանել» են: Նրանք հաշվի չեն առնում, որ զազրախոսության իրենց «գործիքները» չարաշահել են ու մաշեցրել:

Ամենակարևորը՝ հաշվի չեն առնում, որ իրենք մի իշխանություն են, որը բացարձակապես ոչ մի վստահություն չի վայելում և հիմնված է բացառապես ոստիկանական մահակների ու կատաղի բռնությունների վրա: Ի լրումն, Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնողները, հայոց հողերից հրաժարվողները, կարելի է ասել՝ պաշտոնապես, Հայ առաքելական եկեղեցու դիվանապետի կողմից հռչակվել են նզովյալ ու անիծյալ: Իսկ դա այնպիսի խարան է, որ տողերիս հեղինակը ոչ մեկին չէր ցանկանա: Մինչդեռ ոմանք կամովին նետվեցին խարանվելու և, ըստ այդմ, դարձան մերժված: Ոչ միայն պատահական չէ, այլև միանգամայն օրինաչափ է, որ փաշինյանական քարոզիչների կողմից մեր եկեղեցու և հոգևոր հայրերի դեմ զազրախոսական մաղձանետումները հանրության լայն շրջանակների կողմից անմիջապես հակադարձում են ստանում:

Ի դեպ, իշխանական քարոզիչների սիրած «թեզերից» մեկն էլ այն է, թե՝ «հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»: Ասում են, թե այդ ֆրազը՝ «հոգևորականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ», փաշինյանական քարոզիչները Արման-Ժան դյու Պլեսսի, նույն ինքը՝ կարդինալ Ռիշելյեի մոտ են կարդացել...
Եթե ավելի լուրջ, ապա «հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի»-ն անհեթեթ է հնչում: Իսկ ի՞նչ է, հոգևորականը ՀՀ քաղաքացի՞ չէ: Կամ՝ մի՞թե մեր եկեղեցու հոգևոր հայրերը մեր ազգից չեն ու կարող են անմասն մնալ ազգի խնդիրներից ու ճակատագրից: Ավելին, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ավելին է, քան սոսկ քաղաքականությունը՝ նեղ իմաստով: Սա համազգային հարց է:

Հայաստանի Սահմանադրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Հիմա գործող իշխանությունը հարցականի տակ է դրել մեր ազգային ինքնությունը, իսկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ձգտում է իրականացնել մեր ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը: Փաստացի՝ եկեղեցին իր սահմանադրական լիազորությունների տիրույթում է գործում: Հետևաբար, եկեղեցու դեմ ելնողներն, ի լրումն ամենի, նաև հակասահմանադրական դաշտում են հայտնվել:

Հ.Գ.-Հարցրեք ցանկացած քաղաքագետի, և նա ձեզ կասի, թե իրականում ինչ է քաղաքականությունը՝ հենց դասական իմաստով...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>