Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Այսօր աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ ձեզ։ Աշխատող մարդու համար թերևս ամենակարևորն է, որ լինի բավարարված իր աշխատանքով, եթե հնարավոր է հաճույք ստանա իր գործից։ Ամբողջ տարին աշխատելուց հետո հարմար օր է, որ վերլուծի՝ լավ, իմ աշխատանքն ինչ արդյունք ունի, իմ աշխատանքը բավարարո՞ւմ է ինձ ու նրանց, ում վրա էդ աշխատանքն անդրադառնում է։ Իրոք շատ կարևոր է, կարծում եմ, որ հասկանաս՝ քո աշխատանքը ում վրա ինչպես է ազդեցություն թողնում։ Պարզ օրինակ․ արտադրում ես լամպչկա, բայց երբ սպառողը գնում է դա ու նույն օրը այրվում է, քեզ սկսում է հայհոյել, ուրեմն քո աշխատանքը իր վրա բացասաբար է անդրադարձել, խաբվել է և այլն։

Հայաստանը հիմա գտնվում է աղետալի վատ վիճակում, Հայաստանը էսքան վատ վիճակ չեմ տեսել, բայց նաև չեմ էլ կարդացել, որ եղած լինի իմ, սերնդակիցներից  առաջ։ Մեր այսօրվա վիճակն էն մասին է, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարել, վատ են կատարել։ Հայաստանի անմենաձախողված իշխանությունը այսօրվա իշխանությունն է, ՔՊ-ականներն են։ Դա ընդունում են երևի բոլորը։ Իրենք էլ են ընդունում, ի միջի այլոց։ Նիկոլն ինքը դա ընդունում է, ուղղակի ասում է իմ ձախողման մեղավորը ես չեմ, ժամանակին էսպես, կրթությունը էսպես, Ղարաբաղը, թշնամու հողերը գրավել էինք, նախկինները, ռուսները, հնդիկները և այլն։

Ինչո՞ւ իշխանությունը ձախողվեց, ինչի՞ պատճառով․ ձեզանից շատերը համոզված են, որ դավաճանության պատճառով, մի մասը կասի՝ որովհետև գործակալ են, մյուս մասը կասի՝ դրսի կոնտրոլի տակ են կամ անբաշար են և այլն։ Հնչած կարծիքները իհարկե ունեն ապրելու իրավունք։ 2018-ին կային մարդիկ, որ ասում էին՝ չի կարելի սրանց իշխանություն տալ, հո խաղ չենք անում՝ երկիր ա։ Ժողովուրդը ոտքի չէր ելել Նիկոլին և էսօրվա իշխանության մեջ գտնվող որևէ մեկին իշխանություն բերելու համար։ Ժողովուրդը ոտքի էր ելել նախկին իշխանությանը հեռացնելու համար, որովհետև շատերը և գլխավորապես՝ Նիկոլը ասում էին՝ լավ չեն աշխատում։ Ու ժողովուրդը համաձայն էր։ Հիշո՞ւմ եք, խոսք կար, որ՝ ով էլ գա ավելի լավ կլինի։ Ի՞նչ էին ասում մարդիկ, ասում էին՝ զինվորը սահմանը պահում է, անվտանգությունն ապահովված է, իշխանություն էլ զբաղված է թալանով, բյուջեն թալանում են, հարկ չեն մուծում, փողերը ճամպրուկներով տանում են Բաղրամյան 26։ Նիկոլն ասաց հենց ես լինեմ, էլ չեն տանի նախագահական, բյուջեն կեռապատկվի, 10 մլն դրսի հայերը ներդրումները կվերցնեն կգան, մե հրաշք։ Անցել է 6 տարի, ու աշխատանքի փոխարեն տեսել ենք ելույթներ աշխատելու մասին, տեսել ենք խոստումներ, կենացներ։ Լսել ենք բալոնների, տենիկայի, լիֆտերի, սամալյոտի, բամբակի, շաքարի, հայկական ավտոմքենայի և այլ գործարանների մասին, որոնք սաղ սուտ են դուրս եկել։ Որովհետև որպես վարչապետ, քո աշխատանքը չես կատարել, միայն խոսել ես, կենացներ ասել։

2018 թվականին խոստանում էիր 5 տարում աղքատությունը իջեցնել ամենացածր մակարդակի, 6 տարի անց խոսում ես շուրջ 25 տոկոս աղքատության մասին, այնինչ քեզնից առաջ ավելի քիչ էր։ Սա քո տապալումն է։ Ու հիմա ասում ես՝ մարդն աղքատ է, որովհետև անգրագետ է, կրթությունը չի ստացել, սխալ էր կրությունը և այլն։ Սերժի վախտ ասում էիր մարդը աղքատ է, որովհետև թալանում են, քո վախտ ավելի աղքատ է, ասում ես՝ որովհետև անգրագետ է, չի կարում աշխատի։ Բայց մի րոպե, 2018 թվականին չէիր ասում դուք հարուստ չեք, որովհետև կրթություն չունեք, ասում էիր դուք խելացի, աշխատասեր ժողովուրդ ենք, ուղղակի ձեզ թալանում են։  Հիմա ավելի աղքատ են, ուրեմն դու ավելի շատ ե՞ս թալանում։ Իսկ կարող ա՞ հիմա ճամպրուկների փոխարեն ֆուռերով են փողեր մուծվում։ Որովհետև քեզ ընտրած ժողովրդի վիճակը ծայրահեղ վատ է, բայց դու ինքդ, որ կրթություն չունես, ԱԺ-ում ու կառավարության տարբեր սենյակներում լիքը ՔՊ-ականներ, որ կրթություն չունեն, ձեզ լավ էլ դզել եք, բա էդ ո՞նց ա, կասի քեզ իշխանության բերած միջին վիճակագրական քաղաքացին։

Լավ, տնտեսության ուղղությամբ չես աշխատել ի շահ ընդհանուրի, ձեզ համար ես աշխատել, իսկ ի՞նչ ես արել մյուս ոլորտներում, օրինակ՝ դիվանագիտության մեջ։ Ասում էիք՝ քանի որ իշխանությունները կոռումպացված են, լեգիտիմ չեն, դրա համար էլ միջազգային ճնշումների տակ են, ղարաբաղյան հարցում փոխզիջումների են գնում։ Բա ի՞նչ իրավունք ունեք փոխզիջումներից խոսելու, երբ Ադրբեջանը չի ասել ինչ է փոխզիջելու։ Մենք նոր ենք, լեգիտիմ և այլն։ Արտաքին քաղաքականության մեջ ձեր առաջին քայլը ո՞րն էր, հիշում ե՞ք։ Մատ թափ տվեցիք աշխարհի վրա, թե՛ սաղդ պարտավոր եք հաշվի նստել մեր հեղափոխության հետ՝մոտավորապես վախեցնելով, թե եթե իրենց խելոք չպահեն, իրենց երկրներում էլ հեղափոխություն կանեք։ Հետո Զոհրաբ Մնացականյանին դրեցիք արտաքին գործերի նախարար, ասացիք լավ դիվանագետ է, չնայած նախկին է, ու Նիկոլը, որ ոչ մի կրթություն չուներ, դիվանագետին թելադրեց արտաքին քաղաքականությունը ինչ անի, նա էլ խելոք-խելոք արեց ու ունեցան ձախողումներ  իրար հետևից։ Լրիվ անկախ Արցախի միջազգայնորեն ճանաչումը, Ցեղասպանության հարցը, պրավալ տվեցին, ոչ մի դաշնակից ձեռք չբերեցին, եղածների հետ էլ հակառակորդ դարձան։ Հը՞, լա՞վ եք աշխատել։ Նիկոլը որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, որը մեր երկրի քաղզքացի էր, հետ կանչեց, տարավ դատարան, ՆԱՏՕ-ի հակառակ կառույցի հեղինակությունը միջազգայնորեն պախարակեց։ Ու էս խայտառակ պայմաններում արտգործնախարարը, Պաշտպանության նախարարը ծպտուն չհանեցին, մնացին հետը, հը՞, լավ աշխատեցի՞ն։

Գնաց Արցախ, գոռաց Հայաստան է և վերջ, հուլիսյան մարտերը սարքեց նոր Սարդարապատ, սադրեց, բերեց պատերազմ, հանձնեց ու էդ ամենից հետո շարունակեց նույն տեմպով։ Նիկոլի աշխատանքի արդյունքը գիտե՞ք որն է մեր երկրի համար․ այն, որ հիմա ազգովի, Նիկոլն էլ հետներս, կերազենք, որ լինենք 2018 թվականի էն վիճակում, երբ Նիկոլին հանձնվեց իշխանությունը։ Ժողովուրդը հիմա կերազի, որ արտաքին կապերով, սահմաներով, անվտանգությամբ, սոցիալական վիճակով, բանակով լինի գոնե 2018-ի մակարդակում։ Իրոք որ, կերազենք։

Այսօր ակցիա էին անում 2023 թվականի հունվարի 19-ի գիշերը Ազատ գյուղի զորանոցում զոհված զինծառայողների հարազատները․ շուրջ տարիուկես է՝ գործը տեղից չի շարժվում, Նիկոլը առաջին օրը ինչ վարկած ասել է, դա են քննում։ Ծնողները չեն հավատում, թե աֆիցերը բենզինը լցրեց վառարանի մեջ ու 15 զինվոր զոհվեց։ Ծնողները բողոքում են, որ զինվորը քնում է զինվորի համար հակացուցված պայմաններում, ու դա Սուրեն Պապիկյանի չաշխատանքի արդյունքն է։ Էն, որ բանակում ունենք մի տարում 80-ից ավելի զոհ ենք ունենում ոչ մարտական պայմաններում, Պապիկյանի շնորհքն է։

Էս սխալներն ու էս ձախողումները ձեր չաշխատելու արդյունքն են։ Այսինքն աշխատել եք, բայց ձեր աշխատելու արդյունքում Ադրբեջանը հայտնվել է երջանկության մեջ, 7-րդ երկնքում սավառնում է։ Դու չես կարող բանակը քանդել, հողը հանձնել ու ասել տես ես հողը հանձնել եմ, Ադրբեջանի երազանքներն իրականացրել եմ, բայց մայրաքաղաքում թազա ավտոբուսներ եմ բերել։ Ջհանդամը բերեիր, ինձ իմ հողն է պետք։ Ինձ պետք է իմ անվտանգությունը, իմ սահմաններն ու բանակը, էն 80-ականների զենքը, կոնսերվայի բանկեքը, որ էնքան պինդ էին տեղադրված, որ 30 տարի չէին խախտվում, մեր հովիվն ու իր հոտը չէր գողանում թուրքը։ Ալիևն էսօր ասում է՝ Հայաստանի հետ բանակցություներն ընթանում են Ադրբեջանի կազմած փաստաթղթերի հիման վրա։ Հենց սա էն մասին է, որ դու աշխատում ես, այո, բայց թուրքերի օգտին է քո արած աշխատանքը, ոչ մեր։

Կարճ ասած՝ երեկ ազգային ժողովում լիքը ՔՊ-ականեր իրար հերթ չտալով կոկորդն ու ընդհանրապես՝ մարմնի մի շարք մասեր պատռում էին՝ էլ թիկնապահ, էլ մուտիլովչիկ լրագրողի դաստիարակություն, նախկին բարքեր և այլն։ Վերցնենք սովորական, հին, 80-ականների քարե կշեռք, մի նժարին դնենք ՀՀ առաջին երեք նախագահների ժամանակների բոլոր սխալները, թերությունները, բոլոր բացասական երևույթները, որ նկատել եք, 1991-2018 թվականների ընթացքում եղած բոլոր բացասականը։ Մյուս նժարի վրա դրեք Նիկոլի 6 տարիների ունեցած բոլոր բացասականներից ընդամենը 2-ը՝ հայրենիքի հանձնումը և Եռաբլուրը, մյուսները չեմ ասում, իրենց հղփացած պաշտոնյաներին չեմ ասում, թալանը չեմ ասում, ժամ առ ժամ հարստանալը չեմ ասում, անվտանգության հերն անիծելը չեմ ասում, գրպանային ոստիկանությունը ու դատական համակարգը․․․ մենակ հողերի հանձնումը ու զոհերը․ ո՞ր նժարը ավելի ծանր կգա ու անվերականգնելի։ Դուք ինչ էլ ասեք, ոնց էլ քննադատեք, մեկ է՝ դրանից իրականությունը չի փոխվում, որ դուք հողատու եք։

Դա, այո, ձեր աշխատանքի արդյունքն է, որի համար հարևան պետությունը ձեզ մեդալ էլ կտա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>