«Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև
Դիտել նաև
«Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան». Ալեն Սիմոնյան
«Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»․ Իլհամ Ալիև
Ալիևը մերժել է Հայաստան գալու հրավերը
ՀՀ-ն ողջունում է Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին. Նազելի Բաղդասարյան
Հայկական Բերձորն Ալիևն առաջարկում է հռչակել ԱՊՀ մշակութային քաղաք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար ակտիվ աշխատանքներ են տարվում»։ «Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի առաջարկած փաստաթղթի հիման վրա։ Դրական միտում ենք տեսնում խաղաղ գործընթացքում։ Սկսվել է սահմանազատման գործընթացը»,- ասել է նա։
Ալիևի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվում է առանց միջնորդների։ «Մեզ միջնորդներ պետք չեն, հատկապես նրանք, որոնց առաջնորդում է սեփական շահը։ Նման միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց շահերի։ Թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- ասել է Ալիևը։

