«Չարի վերջի» հերոսի օրինակով, դուք էլ ասում եք` սա էլ զիջենք, որ լավ ապրենք. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին ասաց․ «Օրվա իշխանությունները ասում են էս էլ տանք, սրան էլ հարմարվենք, որ հետո լավ ապրենք։ Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» նույն օրինակն է, երբ հայտնի հերոսը անընդհատ զիջելով, սեփական երեխային գիշատչի բերանը տալով, վերջում միայն հասկացավ, որ միակ վերջին երեխային փրկելու համար պիտի պայքարի։ Սա է մեր երկրի իրավիճակը և այն առաջնորդությունը, որով այս իշխանությունը մեզ բոլորիս տանում է»։
Մանրամասն՝ տեսանյութում