ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները»
Նիկոլ Փաշինյանն ու նրա ԼՊ-ականները արդեն լիովին բացահայտ են խոսում՝ «մեր ադրբեջանցի զինվորներ», «Հայաստանին պատկանող տարածքները պիտի լինեն Ադրբեջանինը:
ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, այսօր, ելույթ ունենալով Տավուշի սահմանազատման և սահմանագծման գործընթացների մասին, արտահայտեց հետևյալ միտքը. «Հասկանո՞ւմ եք իրավիճակ, օրինակ՝ մեր ադրբեջանցի զինվորները այսօր գտնվում են մեր տարածքում՝ Ջերմուկում, Ներքին Հանդում, Սև լճում»:
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին էլ, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հետևյալն էր ասել. «…բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է լինեն Ադրբեջանի վերահսկողության տակ…»: Դրանից հետո, իրեն բնորոշ ծայրագավառային թատերախմբի անդամի նման դերասանություն էր արել, իբր թե՝ լեզվի սայթաքում է ունեցել: