«Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ)
168.am-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ պատկերված է, որ ներկայացումն սկսելուց առաջ կամ էլ անտրակտի ժամանակ բեմ են ելնում երկու հայ երիտասարդ, պաստառներ պարզած: Պաստառների վրա գրված է. «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի», «Դավաճանը հայրենիք է հանձնում», «Նիկոլ, դավաճան»: Հանդիմատեսը ծափահարում է երիտասարդներին, իսկ «Նիկոլ, դավաճան» բացականչությանը դահլիճից մի հայրենակից արձագանքում է՝ «այո՛»: