Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես, նրանք այն դիրքերի զինծառայողներ են, որոնք սահմանազատման արդյունքում հայտնվում են ադրբեջանական կողմում:
«Մարդիկ ամագ ունեն էդ պոստերի վրա, լացելով են դուս գալի»,- նշում է մեր զրուցակիցը:
Հաշվի առնելով Կիրանցի երեկվա իրադարձություններն ու դրանց հաջորդած ՊՆ և ՔԿ արձագանքները՝ տվյալներ չենք հրապարակում:
Հիշեցնենք. Օրեր շարունակ Տավուշում և ՀՀ տարբեր մարզերում՝ այդ թվում մայրաքաղաք Երևանում տեղի են ունենում անհնազանդության և իրազեկման ակցիաներ՝ ի աջակցություն Տավուշի: