ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր 2023 Country Reports on Human Rights Practices: Armenia («Երկրի զեկույցները՝ մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ 2023. Հայաստան») տարեկան զեկույցում ներառել է Երևանում բողոքի ցույցերի շրջանը, որը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո։ Զեկույցում ասվում է, որ այս բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառման «սահմանափակ զեկույցներ» են եղել:
«Սեպտեմբերի 22-ին տեսագրությունում երևում է, որ ոստիկանները ոստիկանական մեքենայում հարվածում են ընդդիմության առաջնորդ Լևոն Քոչարյանին՝ նրան ձերբակալելուց հետո»,-նշվում է փաստաթղթում։