«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար)
Դիտել նաև
Վեհափառ Հայրապետը՝ Վեհարանի տարածքում
Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին․ Բուլղարիայի Հայոց թեմի անդամներ
Վազգեն Միրզախանյանի քույրը ստիպում է իր աշխատակիցներին մասնակցել Մայր Աթոռի դեմ արշավանքին
Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին
Երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը (տեսանյութ)
«Մայր Հայաստան»֊ի ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այսօր՝ ապրիլի 25-ին, Տավուշի մարզում են։
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրանք տեսակցել են ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով վնասվածքներ ստացած պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Այժմ նրանք երկուսն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները նաև այցելել են Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներին։ Այս պահին նրանք բոլորն էլ ազատ են արձակվել։
Աղբյուր՝ 7or.am

