Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում ասում է, որ Ալիեւը 1 միլիոն ադրբեջանցու վերաբնակեցման ծրագիր է մշակում:
Հարցազրույցի հիմնական թեզերը.
Եթե չկա միջնորդ, հաղթում է ուժեղը:
Իշխանափոխությունից հետո ուղղակի շոկ եք ապրելու, թե ինչ հսկայական բիզնես շահերի մեջ է Փաշինյանը:
Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը 100 տոկոսով փլված է, հեղափոխությունը անխուսափելի է:
Սա տավուշյան պրոցես չէ:
Կան երկրներ, որոնց օբյեկտիվորեն շահավետ չէ, որ Հայաստանը վերանա:
Փաշինյանն ու նրա նեղ շրջապատը պատմական մասշտաբի հանցագործություններ են կատարել:
Մոնթե Մելքոնյանի կերպարով հանդես եկողը ոչնչացնում է Մոնթեի ամբողջ արժեհամակարգը:
Արեւմուտքը վախեցած է ուկրաինական պատերազմից, այստեղ ուզում է 2-րդ ճակատ բացել:
Իշխանափոխությունից հետո գեբելսյան քարոզչամեքենան պատժվելու է:
Ամիսների ընթացքում Փաշինյանի ընտանիքը Հայաստանում չի լինելու, բայց նրան սպասարկողները այդ շանսը չունեն:
Կոչ եմ անում ուժայիններին՝ չդիմադրել համաժողովրդական պրոցեսին:
Փաշինյանի համակարգը փլվել է, դա արդեն փաստ է: