Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, դստեր՝ Արփիի հետ, թիկնապահների և ոստիկանների մեծ խմբի ուղակցությամբ քիչ առաջ այցելել է Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Անմար կրակի մոտ, երբ Փաշինյանի կինը հայտնվել է այնտեղ, ներկա գտնվող գրեթե բոլոր հայերը, մեծամասամբ՝ երիտասարդներ, անխտիր ու միահամուռ, Աննա Հակոբյանի դեմքին են նետել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներ:
Ինչ խոսք, Աննա Հակոբյանը միտումնավոր սադրանքի է դիմել՝ հրաշալի հասկանալով, թե ինչ կարգի խորին ատելությամբ է ժողովուրդը համակված թե՛ իր ամուսնու, թե նաև՝ իր հանդեպ: Վանկարկումների ընթացքում Աննա Հակոբյանը, դեմքին անհաղորդ տեսք հաղորդած, ոչ այն է՝ ժպտում, ոչ այն է՝ քմծիծաղում էր:
Մանրամասն՝ News.am-ի տեսանյութում: