Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկորդը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշակոթողից իր պատգամն է հղել ժողովրդին, իշխանություններին. «Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների այս նվիրական սրբավայրից հայրական մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին: Սիրելինե՛ր, անվտանգային առկա սպառնալիքների հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան ու միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրն ու անխռով՝ ազգային մեր կյանքը: Մեր պատգամն ենք բերում իշխանություններին, ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում, արիությունը ոգու զորություն է՝ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու համար:
Սիրելի՛ ժողովուրդ հայոց, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով հզոր, աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության ապահովության ու անվտանգության իր օրհնությունները: Աստված միշտ օգնական ու պահապան է լինելու մեր ժողովրդին»:»,-ասել է Վեհափառը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ Yerevan.today-ի