Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին
Սա խուճապի նշան է, որ իշխանությունները ցանկանում են տեղում դիմադրության օջախները ջարդել, որ հանրապետությունով չտարածվի: Այս մասին Ջահերով երթի ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմանը:
«Ոստիկանական համազգեստով թուրքական գործակալները, ենիչերիները Նիկոլից պակաս դավաճան չեն, ովքեր պահելով Նիկոլի իշխանությունը, ճնշելով ժողովրդին հանձնում են հայրենիքը: Այսօրվա ջահերով երթը պատասխան էր Նիկոլի վարած ուրացման քաղաքականությանը եւ այն իրադարձությանը, ինչ տեղի է ունենում Տավուշում»,-ասել է նա:
Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտնել է, որ ոստիկանների բիրտ ուժի կիրառման հետեւանքով մեկ հոգի հիվանդանոցում է հայտնվել, այնտեղ է մեկնում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Վաղն ավելի մեծ ներկայությամբ կգտնվենք Տավուշում, կշարունակենք այն գործընթացը, որը կա՝ հույս ունենալով այն դարձնել համահայկական»,- ասել է նա:
Աղբյուր՝ Yerkir.am