Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Շիրակի մարզի բնակիչները սահմանային Բավրա գյուղի միջպետական անցակետում փակել են ՀՀ-Վրաստան մայրուղին, որը Բագրատաշենի հետ միասին հանդիսանում է ՀՀ ելքի հիմնական ճանապարհներից մեկը:
«Այս պահին մոտ մեկ ժամ է, ինչ փակ է ճանապարհը: Ճանապարհը փակելով՝ Շիրակի մարզի բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում պայքարող իրենց հայրենակիցներին: Բնականաբար՝ խնդիրը միայն Տավուշի մարզին չի վերաբերում, այն համահայաստանյան, համահայկական է, և մենք բոլոր միջոցներով պետք է պայքարենք ի պաշտպանություն մեր երկրի սահմանների անձեռմխելիության»,-հայտարարեց Մհեր Մելքոնյանը: