Հող հանձնողն էլ է Նիկոլը, կատաստրոֆա ստեղծողն էլ․ Դերենիկ Մալխասյան
երենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունների կողմից երկրի համար կրիտիկական վիճակ ստեղծելու պահերին միշտ ընդդիմադիր ճամբարում սկսվում է որոշակի ուղղությամբ մեղադրանքներ ուղղելու շոու:
Հիմա Նիկոլը դրած իր թիմով Տավուշից հողեր է տալիս, բայց երկիր փրկելու հայտ ներկայացնող որոշ խմբեր թիրախավորում են այս կամ այն ընդդիմադիր ուժին կամ լիդերին:
Հող հանձնողն էլ է Նիկոլը, կատաստրոֆա ստեղծողն էլ: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ նման պահերին տարաձայնությունները մի կողմ պետք էր թողնել ու կոնսոլիդացվել իրական պատասխանատուին ու մեղավորին քաղաքականապես չեզոքացնելու վրա:
Բայց ուղիղ հակառակն է արվում` ջլատում են առանց այդ էլ թույլ ընդդիմության ուժերը` ամրապնդելով Նիկոլի դիրքերը:
Երկրի փրկությամբ իրապես մտահոգվողներն ու ճանապարհ իմացողները, այս ու այն կողմ մեղադրանքներ շաղ տալու փոխարեն իրենց իմացած արդյունավետ քայլերը կանեն:
Փրկիչներին խանգարողն ո՞վ է` Նիկոլը իր թիմով, թե՞ ընդդիմության ինչ-որ թև:
Այլ հարց, եթե որոշ խմբերի առջև կարող է խնդիր է դրված ոչ թե Նիկոլի հարուցած ճգնաժամը հաղթահարելու, այլ` ըստ ճաշակի, որոշակի քաղաքական ուժի ու լիդերի հարվածելու, ու Նիկոլի աթոռը ամրապնդելու»: