Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա
Դիտել նաև
Սկանդալ՝ թիվ 95 միջնակարգ դպրոցում. փոխգնդապետին ու նրա եղբորը ոստիկանները բերման են ենթարկել
Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը
Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Սկանդալ Երևանի դպրոցներից մեկում․ երեխաները 2-րդ հարկի պատուհանից թռել են․ պայքարում են աղջիկ երեխայի կյանքի համար
Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճшնակով կրшկել է 8-րդ դասարանի աշակերտը
Ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ տվյալներ են ստացվել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում Երևանի հիմնական դպրոցներից մեկում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 14-ամյա Վ․Տ-ն իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակով կրակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ 15-ամյա Վ․ Գ-ի ճակատային հատվածին և 15-ամյա Ա․ Ա-ի որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ.Տ-ն ծնողի հետ ներկայացել է բաժին և ներկայացրել «PM-X» գրառմամբ 4.5մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը: Վ․Տ-ն սովորում է նույն դպրոցի 8-րդ դասարանում, իսկ Վ․ Գ-ն և Ա․ Ա-ն՝ 9-րդ դասարանում։

