Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ
Ադրբեջանական մեդիադաշտը մեծ ոգևորությամբ անդրադառնում է Հայաստանի կողմից տարածքային հերթական զիջումներին։ Մասնավորապես, գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ։
Փաստին անդրադարձել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը․
«Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից։
Ուշագրավ է, որ նույնիսկ այդ վարչախմբի հիմնական քարոզչամիջոցներից մեկի հակահայ խմբագիրը չի հավատում, թե ինչ հեշտությամբ է Բաքվի բռնապետը տիրանում արհեստածին Ադրբեջանի համար ամենավարդագույն երազում իսկ անհասանելի տարածքների։
Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության և կենսունակության համար»։