Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան
Դիտել նաև
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Դպրոցական եղբայրների դեմ ՔԿ-ն մեղադրանք առաջադրեց երկու հոդվածով
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Գոռ Սարգսյանն ասել է, որ Սամվել Վարդանյանը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել:
Հարցազրույցի հիմնական թեզերը.
Պետք է գրեն՝ «Նիկոլ Փաշինյան, քաղաքական դիակ, մահացել է թուրքական քարոզչությունից»:
Ջահերով երթը միակ հակաթուրքական միջոցառումն է Հայաստանում:
Զա՛րկ, երբ քեզ հալածում են:
Ջահակիր լինելու հայտը բաց է, հարյուրավոր մարդիկ են գրանցվել:
Կարեւոր է ցույց տալ՝ հայ երիտասարդը կարող է բռունցքվել:
Նրանք (իշխանավորները) անհայրենիք են, իրենց հայրենիքը կառավարական դաչան է:
Մարդիկ ելք են ուզում, երիտասարդները հաշտ չեն այս վիճակի հետ:
Հակաթուրքական միջոցառումներ կիրականացվեն նաեւ Սփյուռքում:

