Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
30
Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պատերազմ Արցախում
Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից

Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ օրերս դեռ նոր-նոր հրապարակվել էր «Ֆրիդոմ հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության բացասական զեկույցը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ, դեռ չէին արձանագրվել մարդու իրավունքների կոպտագույն, աղաղակող ոտնահարումների վերջին դեպքերը:
Առաջինն, ինչ նորմալ մարդու մտքով անցնում է, այն է, որ ԱՄՆ-ի, այս դեպքում կարելի է ասել՝ Արևմուտքի նման գնահատականից «վատացած», Փաշինյանն ու նրա ՔՊ-ն որոշել են է՛լ ավելի խայտառակ խախտումներ անել: Փաշինյանն ու ՔՊ-ն երևի մտածում են այս տարբերակով. «Ախ, էդպե՜ս, ժողովրդավարության հետընթա՜ց, դե, հետընթացը հիմի դուք տեսեք...»:

Բայց փորձենք, այնուամենայնիվ, հնարավորինս հանգամանորեն ու ըստ «դարակների» դիտարկել այս խնդիրը: Նախ՝ ի՞նչ է ասել «Ֆրիդոմ հաուսը»: Մասնավորապես ասել, ավելի ճիշտ՝ «անցումային երկրների մասին» իր զեկույցում արձանագրել է. «Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»:

Հարկավ, կան այլ մանրամասնություններ, որոնք արդեն մի քանի օր է, ինչ հանրությանը ներկայացվել են, այդ թվում՝ մեր թերթի կողմից, հնչել են մեկնաբանություններ, գնահատականներ: Սակայն այդ շարքում ամենից հատկանշականը Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի հայտարարությունն է, թե՝ «Ֆրիդոմ հաուսը» չպիտի որոշի՝ մենք ժողովրդավարական ենք, թե չէ... Այստեղ կրկնակի նրբերանգ կա: Առաջինը՝ նման հայտարարությամբ, իսկ ավելի ճիշտ՝ մուննաթով հրապարակավ հանդես է գալիս ոչ թե նախկինում նույն Փաշինյանի սիրելի ֆրազներից մեկով ասած՝ «քրեաօլիգարխիկ ռեժիմի», այլ իրենց իշխանավարմամբ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած «թավշյա» ՔՊ-ի ներկայացուցիչը: Մյուս նրբերանգն այն է, որ նման հայտարարություն անող կարկառունը հանրությանը հայտնի է դարձել նույնպես հրապարակավ հնչեցրած՝ «ականջ կտրելու», «լեզու պոկելու» (կամ ականջ պոկելու և լեզու կտրելու) սպառնալիքներով:

Չհաշված՝ նույն անձի՝ դեռ երկու տարի առաջվա գովերգումները առ «Ֆրիդոմ հաուս»: Դե, իհարկե, ախր, ո՞վ է, փաշինյանական տարբերակով ասած՝ «ո՜ւմ դռան շունն է» ԱՄՆ պետական ֆինանսավորմամբ գործող հանրահայտ «Ֆրիդոմ հաուսը», որ ելնի ու ժողովրդավարության աշխարհի չեմպիոն Նիկոլ Փաշինյանին ասի, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել: Միայն ու միայն Նիկոլ Փաշինյանն է իրավասու որոշել՝ Հայաստանն իր պաշտոնավարման օրոք ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարական է, «Ֆրիդոմ հաուսը» կամ թեկուզ հենց ԱՄՆ Պետդեպը քանի՞ գլխանի են, որ հակաճառեն: Ասե՞լ է Փաշինյանը, որ Հայաստանն իր օրոք «ժողովրդավարության բաստիոն է», ուրեմն՝ վե՛րջ, բաստիոն է:

Բայց, դատելով ամենից, առաջին հերթին՝ նշված խայտառակ գնահատականներով զեկույցից, Արևմուտքում այլևս չեն կարող և չեն ուզում թաքցնել, որ «ժողովրդավարության բաստիոնում» վերջնականապես եկել է բուն ժողովրդավարության «բաստա՛ն» (վերջը):

Երկրորդը: «Ֆրիդոմ հաուսի» զեկույցին փաշինյանականների նյարդային արձագանքները ցույց են տալիս, որ քպականները հիստերիայի մեջ են ընկել այն իրողությունից, որ հենց արևմտյան հանրահայտ, նաև՝ «միջազգային հանրության» համար հեղինակավորի համարում ունեցող կազմակերպությունն է նման գնահատականներ տալիս: Այսինքն, ՔՊ-ի՝ իր առաջնորդ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական վայրագ ռեպրեսիաները, ոստիկանական բռնաճնշումները, քաղաքական ու «սովորական» կոռուպցիան, ամենաթողությունը, մարդու իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ Փաշինյանին կրծքով ու ամեն ինչով պաշտպանող Արևմուտքը այլևս անկարող է լռել:

Երրորդը: Այստեղ հատուկ կցանկանայինք ընդգծել, որ դա դեռ այն դեպքում, երբ «Ֆրիդոմ հաուսը» բավականին մեղմ մոտեցում է ցուցաբերել Փաշինյանին ու նրա իշխանավարմանը: Մասնավորապես թեթևակի «աչք են փակել» բազմաթիվ աղաղակող իրողությունների, Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալների առկայության վրա: Դեռ որքան բան չեն նկատել կամ չնկատելու են տվել, որքան բանի մասին լռել է նույն «Ֆրիդոմ հաուսը»: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ոչնչացնող, այլ ոչ թե բացասական գնահատական կհնչեր ԱՄՆ-ից ու... աշխարհով մեկ, եթե այդ կազմակերպությունը լիարժեք անաչառությամբ զեկույց կազմեր: Այդ դեպքում Հայաստանի զեկուցային միավորը հաստատ կհասներ Փաշինյանի սիրած «զրո» նիշին, դեռ մի քանի մինուսային կետ էլ ցած կիջներ:

Չորրորդը: Այս ամենի մեջ, բնականաբար, կա նաև որոշակի քաղաքական բաղադրիչ: Համենայն դեպս, կան ու հնչել են նման ենթադրություններ, որ Փաշինյանին այդ կերպ փորձում են ճնշել, քանի որ նա այն էնտուզիազմով չի կատարում Արևմուտքի պահանջները, ինչ կցանկանային Վաշինգտոնում կամ Բրյուսելում: Որոշակի տրամաբանություն կա դրանում, բայց դրա մասին թող քաղաքագետները բանավիճեն: Մենք ավելի շուտ ու ավելի շատ ուշադրություն ենք հրավիրում «Ֆրիդոմ հաուսի» զեկույցի հրապարակմանն անմիջապես հաջորդած խայտառակագույն զարգացումների վրա: Դեռ այդ զեկույցին վերաբերող արձագանքները չէին մարել, երբ հայտնի դարձավ Նարեկ Մալ յանի նկատմամբ կայացված ակնհայտորեն քաղաքական բնույթի դատավճռի մասին: Հայտնի դարձավ ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած երաշխավորությունը մերժելու մասին: Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին:

Փաշինյանի ռեժիմը ցանկապատի վրա «Ստոպ Նիկոլ» գրելու համար ոստիկանական բերման ենթարկեց Վահագն Չախալ յանին, ըստ որում, «գործողությունը» ղեկավարող ոստիկանը բերանից թռցրեց, որ «քաղաքական բան է», դրա համար են բերման ենթարկում: Դրանից քիչ անց թռուցիկներ փակցնելու համար ոստիկանությունը ձերբակալեց «Անտիֆեյքի» երկու աշխատակցի: Սակայն երևի դա էլ քիչ թվաց հակաժողովրդավարական իշխանությանը, և արձանագրվեց 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի հետ կապված խայտառակից էլ խայտառակ, անմարդկային, եթե չասվի՝ մարդատյաց միջադեպը. իշխանական պատգամավորին կոշտ բնորոշում տալու համար ձերբակալված մարդուն, որը այդ պահին գտնվում էր ոստիկանական հսկողության ու, իբրև թե, պաշտպանության ներքո, նրան տեղափոխող ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում գործնականում հանձնել են իրենց հանցակիցների գազանաբարո հարձակմանը, եթե չասենք հոշոտմանը:

Ամենից կարևորը. ոչ մի «Ֆրիդոմ հաուս» կամ իրավապաշտպան կազմակերպության զեկույց Հայաստանը չի ձերբազատելու ոստիկանական բռնատիրության ճիրաններից: Դա պետք է անենք ինքներս, որպես հասարակություն, որպես մարդկային ու ազգային նկարագիրը պահպանած մարդիկ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>