Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական սեփականատեր-գործարար, մի խոսքով՝ օլիգարխ ու ձեռքի հետ նաև՝  ԱԺ իշխանական դեպուտատ Սուքիասյան Խաչատուրի՝ լրագրողուհու նկատմամբ անթաքույց ագրեսիա դրսևորելու վերաբերյալ:
ՀԺՄ հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 16-ին, Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին՝ թիրախավորելով կնոջը, նրա ծնողներին, հարազատներին և նրա ներկայացրած լրատվամիջոցը, գլխավոր խմբագրին։ Փողոցային բառապաշարով, ակնհայտ ագրեսիվ ու սպառնալից տոնով Սուքիասյանն արձագանքել է այն հարցերին, որոնք Ջեբեջյանը՝ որպես հանրային տրամադրությունները փոխանցող լրագրող, ուղղել է պատգամավորին։
Սա տեղի է ունեցել իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրի խորհրդարանում, որի իշխանական ներկայացուցիչներն անդադար խոսում են մարդու իրավունքների մասին, օրենքներ են ընդունում կանանց իրավունքները պաշտպանելու ու նրանց հանդեպ բռնություն թույլ չտալու մասին։ Այդ նույն  խորհրդարանում, սակայն, իշխանական պատգամավորը թույլատրելիության սահմանն անցած վերբալ բռնություն է գործադրում կին լրագրողի նկատմամբ, անվանարկում նրա ընտանիքը, սակայն «կանանց իրավունքների պաշտպանությամբ» զբաղվող որևէ նախկին քաղաքացիական ակտիվիստ պատգամավոր որևէ կերպ դրան չի արձագանքում։
Դատապարտման որևէ խոսք չի հնչում նաև տասնյակ «իրավապաշտպան» կազմակերպությունների, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների կողմից, ովքեր մինչև 2018 թվականը երեկ տեղի ունեցածի հետ անհամեմատելի որևէ միջադեպի առթիվ բողոքի տարատեսակ ակցիաներ էին կազմակերպում։
«Առավոտի» գլխավոր խմբագիրը ժամանակին բացահայտել է, թե տարիների ընթացքում ովքեր են օժանդակել թերթի կայացմանը: Սակայն Վանո Սիրադեղյանի հրահանգով թերթը ֆինանսավորած, իսկ հետո այն դադարեցրած Խաչատուր Սուքիասյանը հիմա խեղաթյուրում է իրենից հետո տեղի ունեցածը՝ հարմարեցնելով այն Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած ակնարկներին ու քաղաքական նպատակահարմարությանը:
«Առավոտ» օրաթերթի լրագրողի դեմ Խաչատուր Սուքիասյանի ցուցաբերած սանձարձակ վարքագիծը հերթական վկայությունն է այն բանի, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, որի պայմաններում իշխանությունը չի հանդուրժում իր տեսակետից տարբերվող որևէ կարծիք։
Սուքիասյանը հավանաբար ոգեշնչվել է այն փաստից, որ իր անթույլատրելի վարքագծին նախորդել է ոստիկանության թողտվությամբ քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ տեղի ունեցած խոշտանգումը, բռնությունը, որը ևս կա՛մ որևէ արձագանքի չի արժանացել իրենց «իրավապաշտպան» հռչակածների կողմից, կա՛մ նույնիսկ արդարացվել է։
Տեղին է նկատել, որ Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը՝ քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:
Հայաստանում վերջին տարիներին համատարած դարձած ու վերջին շրջանում առավել սաստկացած բռնաճնշումները վկայում են քաղաքական իշխանության այլասերման մասին։ Դրանք բոլորը տեղի են ունենում բարձրագույն իշխանության, Նիկոլ Փաշինյանի առնվազն լուռ թողտվությամբ, հնարավոր է՝ խրախուսմամբ։ Իսկ լրագրողների նկատմամբ իշխանությունների ագրեսիվության խորքային պատճառն այն է, որ մամուլը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, մնացել է իշխանությանը հակակշռող միակ կենսունակ համակարգը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավորին անհարիր վարքագիծը, պատկան մարմիններից պահանջում է քննություն իրականացնել կատարվածի առթիվ՝ համապատասխան հետևանքներով, կոչ է անում Հայաստանում գործող դեսպանատներին, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ համարժեք արձագանքել տեղի ունեցածին և հանուն կոնյունկտուրային նպատակների՝ աչք չփակել Հայաստանում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իշխանության կողմից իրականացվող բռնությունների վրա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>