Ավակովը կոչով դիմել է Սահակաշվիլիին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարծում է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պետք է ենթարկվի Ուկրաինայի իշխանություններին:
«Սահակաշվիլին պարտավոր է ենթարկվել օրենքի պահանջներին, օրինական կարգով գործընթաց անցնի և պատասխան տա ներկայացված մեղադրանքներին, այլ ոչ թե արյուն ու բախումներ հրահրի», - գրել է Ավակովը թվիթերյան իր միկրոբլոգում:
Նրա խոսքով` ցանկացած հակամարտություն ունի միայն օրինական լուծում: «Մինչև դատարանի որոշումը չլինի, տեղի ունեցածը լուծում չի գտնի», - ընդգծել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարը:
Любой конфликт имеет только законный путь разрешения - пока не будет решения суда - все происходящее не найдет решения. Саакашвили обязан подчинится требованиям закона, пройти законную процедуру и ответить на предьявленные обвинения, а не провоцировать кровь и столкновения!
— Arsen Avakov (@AvakovArsen) 5 декабря 2017 г.
Zham.am

