Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն արձագանքելով Նոր Նորք վարչական շրջանի Աշոտ Հովհաննիսյան 16 շենքի բնակիչների բողոքին՝ այցելել են նշված հասցե և տեղում ծանոթացել բարձրաձայնված խնդիրներին։
Բնակիչները մասնավորապես նշել են, որ շենքը շահագործումից ի վեր չի վերանորոգվել, անձրևաջրերը լցվում են մարդկանց բնակարաններ, անգամ վերելակն է հայտնվում ջրի մեջ։ Բնակիչները մտավախություն ունեն, որ այս բարձիթողի վիճակն ի վերջո կարող է հանգեցնել շենքի փլուզման։
«Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու այս խնդրի լուծմանը։
«Մայր Հայաստան» խմբակցություն ֆեյսբուքյան էջից