ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում
Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու համար ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում։ Այդ մասին X–ի միկրոբլոգում գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,– ասվում է գրառման մեջ։