Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Բրյուսելն իրենց պատմածի «տնազը» դուրս եկավ. աշխարհաքաղաքական որևէ բևեռ «նիսյայի» դիմաց «նաղդով» չի ուզում վճարել. քաղաքագետ

«Բարձր մակարդակի պաշտոնյաները մեսիջներ են ստացել ՀՀ իշխանություններից, որ պատրաստ են խորացնել հարաբերություններն Արևմուտքի, մասնավորապես՝ Եվրամիության հետ: Իսկ Հայաստանի գործոնն Արևուտքին այժմ հետաքրքրում է զուտ այն տեսակետից, թե որքանով են իշխանությունները պատրաստ գործողությունների, որոնք Հայաստանից ու տարածաշրջանից դուրս կմղեն ռուսներին»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հանդեպ Արևմուտքի գերակտիվության վերջին դրսևորումներին՝ նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:
Նա նկատեց, որ թեև Արցախը ՀՀ իշխանությունների կողմից հանձնվել է Ադրբեջանին, բայց չի ստացվել այնտեղից հեռացնել ռուսական գործոնը (ռուս խաղաղապահները շարունակում են ծառայել), այժմ փորձում են կեղծ քաջալերումով, խոստումներով՝ Հայաստանից ստանալ կոնկրետ գործողություններ:
«Եկել է մի պահ, երբ Արևմուտքը ՀՀ իշխանություններին շատ հստակ ասում է՝ հայտարարությունների, տարատեսակ մանիպուլյացիաների ու աշխարհաքաղաքական սակարկությունների ժամանակն ավարտվել է: Արևմուտքը կոնկրետ գործողությունների դիմաց, օրինակ, ՀԱՊԿ-ից՝ Հայաստանի դուրս գալու դիմաց, կարող է ինչ-որ գումարներ տալ, բայց զուտ հայտարարությունների մակարդակով արվածի համար ՀՀ իշխանությունները ստանալու են այնքան, ինչքան ստացան Բրյուսելում, ընդ որում՝ խոստման տեսքով՝ 4 տարվա համար 270 մլն եվրո՝ ԵՄ-ից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից»,- պարզաբանեց վերլուծաբանը՝ շեշտելով, Արևմուտքը շատ կոնկրետ գործողություններ է ակնկալում ՀՀ իշխանություններից:
Արձագանքելով հարցին՝ կլինե՞ն արդյոք այդ գործողությունները, կարդարանա՞ն արևմտյան ակնկալիքները, մասնագետը դրանք պայմանավորեց Հայաստանին առնչվող արտաքին գործոններով, մասնավորապես՝ Իրանից, Ռուսաստանից եկող ռեակցիաներով:
«Օրինակ, մի բան է, երբ ՀՀ ղեկավարը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ում դե ֆակտո սառեցված է ՀՀ մասնակցությունը, ինչը ենթադրում է ՌԴ-ի կողմից մի ռեակցիա (հայտարարությունների, նախազգուշացումների մակարդակով), այլ բան՝ երբ ՀՀ-ն հայտարարի, որ դե յուրե էլ է դուրս գալից ՀԱՊԿ-ից, այդ պարագայում` հնարավոր է, որ գետնի վրա այլ գործողություններ լինեն: ՀՀ իշխանությունների գործողությունների ալգորիթմը հենց այս գործոններից է կախված»,- մանրամասնեց նա:

Ընդհանուր առմամբ, Վիգեն Հակոբյանը բրյուսելյան հանդիպումը որակեց տապալված՝ նկատի ունենալով հենց իշխանությունների ձեռամբ ձևավորված գերսպասումները:

«Դեռևս 3 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ապրիլին պատմության մեջ չտեսնված ինչ-որ բան է լինելու Բրյուսելում: Այդ սպասումն իրենք ձևավորել, իրենք են դրա վրա քարոզչություն իրականացրել, սպասումներ առաջացրել արևմտամետ հանրության շրջանում, իրենց ձեռքի տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով իրենք են սպասվող միլիարդի մասին գրելԻսկ արդյունքում, քանի որ դա, ըստ էության, իրենց ասածի տնազը դուրս եկավ, այժմ ասում են, որ իրենք մեծ սպասումներ չեն ունեցել»,- շեշտեց քաղտեխնոլոգը՝ արձագանքելով նաև իշխանական մի քանի գործիչների կողմից գերսպասումներ ձևավորելու գործում իրենց առնչությունը հերքելու փորձերին:

Ըստ նրա՝ հավաքական Արևմուտքի պահվածքն ընկալելի է:
«Արևմուտքը չի հավատում Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Առհասարակ, թե՛ Արևմուտքը, թե Հյուսիսը, թե՛ մյուս բևեռները գիտեն Նիկոլ Փաշինյանի խոսքի արժեքը. որևէ մեկը «նիսյայի» դիմաց «նաղդով» չի ուզում վճարել: 
Նույն Արևմուտքն այս իշխանության հետ նույնիսկ միջնաժամկետ ծրագիր չունի անցնելու. լավագույն դեպքում կարճաժամկետն է, որովհետև իրենց կարծիքով՝ այս իշխանության լեգիտիմությունն ու ներքին ամրությունը թույլ չեն տալիս հույս ունենալ, որ նրանք երկար են իշխանավարելու։ Ավելին՝ այս իշխանության «լեգիտիմությունը» թույլ է տալիս ենթադրել, որ չի բացառվում՝ հաջորդ իշխանությունն այս իշխանության ստորագրած փաստաղթերը դենոնսացնելու է»,- ամփոփեց վերլուծաբանը՝ հենց դրանով պայմանավորելով նաև Բրյուսելի կողմից 4 տարվա կտրվածքով գումարների խոստումը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan