ՔՊ-ում ապշած են Արարատ Միրզոյանի նյարդային ծիկերից
Դիտել նաև
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել
ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. Ի՞նչ են ուզում ցույց տալ
ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը
Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնում է Ֆրանսիա․ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցնող շաբաթվա ԱԺ աշխատանքներից հետո ՔՊ որոշ շրջանակներ քննարկում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հախուռն պահվածքը։ Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորների քննադատական սուր ելույթների ժամանակ ազատություն է տվել էմոցիաներին՝ իր պարտքը համարելով ժեստերով, ձեռքի շարժումներով արձագանքել ելույթներին: Ասենք, մե՛կ ձեռքի բութ մատն է ներքեւ իջեցրել, երբ որեւէ պատգամավորի ելույթ չի հավանել, մե՛կ ձեռքերով գլուխն է բռնել, հոնքերը կիտել: Կարճ ասած՝ սինխրոն արձագանքել է գրեթե բոլոր ելույթներին, դահլիճում անգամ լսելի են եղել արտգործնախարարի որոշ ռեպլիկներ՝ ուղղված ընդդիմադիրներին։ ՔՊ-ում ապշած են երբեմնի հավասարակշիռ, զուսպ թիմակցի նյարդային ծիկերից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

