Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի
ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության

Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը․
Հարգելի՛ ժողովուրդ,

Ցանկացած կառավարության գործունեության հիմքում լեգիտիմությունն է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ, քանզի խաբեությամբ է քվե կորզել՝ կիրառելով շանտաժի, մանիպուլյացիաների ու կեղծ խոստումների հսկայական զինանոց և հիմա չի վայելում հանրային վստահություն։

Եթե գնահատելու լինենք կառավարության ծրագրի կատարման ընթացքը 2023-ին, ապա այն չի համապատասխանում 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի»՝ ՔՊԿ-ի ներկայացրած ծրագրին ու շեղված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրում նշված դրույթներից։

Փաշինյանի գլխավորած կառավարությունը ձախողել է գլխավոր հարցերում՝ մեր երկրի անվտանգության ապահովում, Արցախի իրավունքների պաշտպանություն, Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովում, մեր երկրի պաշտպանունակության վերականգնում։

Խոստման ու իրականության այնպիսի կտրուկ շեղում կա, որ գործ ունենք ոչ միայն լեգիտիմության բացակայության, այլ նաև հանցավոր գործունեության կամ անգործության հետ։

Որպես խոսքերիս հիմնավորում հիշեցնեմ մի քանի դրույթ ՔՊԿ-ի նախընտրական ծրագրից և 2021-ին խորհրդարանին ներկայացրած կառավարության ծրագրից, այնուհետև տեսնենք, թե ինչ ունեցանք իրական կյանքում։

ՔՊԿ-ի նախընտրական և կառավարության ծրագրերում կարդում ենք․ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա։ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»։

Ի դեպ, ՔՊԿ-ն իր նախընտրական ծրագրում օգտագործում է «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը։ Հիմա իրենք խուսափում են անգամ «Արցախ» բառն օգտագործել։

Ինչպես տեսնում եք, գործնականում Նիկոլ Փաշինյանը վարել է այդ ծրագրից 180 աստիճանով շեղված քաղաքականություն։

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանը ոչ միայն դրժել է իր նախընտրական խոստումը, այլ նաև խախտել Հայաստանի Անկախության հռչակագիրը և օրենսդրությունը, ինչը պետական հանցագործությունների շարքին կարելի է դասել։

Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ նպաստել է Արցախի պաշարմանը, որն ավարտվեց Արցախի կորստով ու հայերի էթնիկ զտմամբ։ 2023-ի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների ժամանակ Հայաստանը ոչ միայն չդարձավ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ինչպես որ խոստացվել էր, այլ դեռ մի բան էլ Փաշինյանը ցուցադրաբար ձեռքերը լվաց Արցախից՝ մեր հայրենակիցներին թողնելով կրակի բերանում։

Հիմա Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանն ու որոշ ՔՊԿ-ականներ ադրբեջանամետ քարոզին ու քաղաքականությանը նպաստում են թշնամական էնտուզիազմով։

Հաջորդը՝ հայ-ռուսական հարաբերություններ, ՀԱՊԿ, ԱՊՀ։ Փաշինյանը խոստանում էր քայլեր ձեռնարկել բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։

Մեջբերում․ «ՀԱՊԿ-ը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` Կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին: Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին»,-գրված է ՔՊԿ-ի նախընտրական ու կառավարության հնգամյա ծրագրերում։

Ի՞նչ ունենք իրականում։ Հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի ակտիվ ջանքերով ծայրաստիճան սրված են։ Գործ ունենք դիվանագիտական պատերազմի հետ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք-Ռուսաստան բախման թատերաբեմ։ Նա իր անձնական շահերից ելնելով՝ համաձայնել է Հայաստանը դարձնել երկրորդ Ուկրաինա՝ գլոբալ հակամարտության մեջ մեր երկիրը դնելով զոհասեղանին։

ՀԱՊԿ-ի հետ ակտիվ աշխատել խոստացող Փաշինյանը սառեցրել է Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին՝ զգալիորեն հարված հասցնելով մեր երկրի անվտանգային համակարգին, խաղալով Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին, Արևմուտքի հակառուսական ու հակաիրանական ծրագրերի օգտին։ Նրա առաջ դրսից խնդիր են դրել Ռուսաստանին հեռացնել մեր տարածաշրջանից։ Մեր երկրի համար անվտանգություն չեն խոստացել, բայց անձամբ ի՛ր համար խոստացել են։ Ինքն էլ պարտաճանաչորեն Հայաստանը տանում է դեպի կառափնարան։

ԱՊՀ-ի մասով վերջին թարմ լուրն այն է, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցելու ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Ահա ձեզ հարաբերությունների «խորացման» ևս մեկ վառ ապացույց։

Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհը։ Ի դեպ, վերջինս ցուցումներ էր տալիս Փաշինյանին հակառուսական քայլեր անելու թեմայով։ Դատելով ամենից՝ Փաշինյանը ականջալուր է եղել նրան։ Հայաստանի կառավարության ղեկին գտնվողն աճուրդի է հանել մեր երկիրը՝ հանուն արևմտաթուրքական ուժերի հակառուսական քաղաքականության և հանուն սեփական շահերի։

Նիկոլ Փաշինյանը խաբել է գլխավոր հարցում։ Նա խոստացավ խաղաղություն և անվտանգություն, բերեց ու բերում է պատերազմ, կորուստներ, պարտություն։ Նա ահաբեկում է մեր ժողովրդին ու իր քայլերով նախապատրաստում Հայաստանի կործանումը՝ դրա դիմաց Նավալնու կնոջ կամ Տիխանովսկայայի դերին պատրաստվելով։ Իր համար Հայաստանն այլևս մանրադրամ է՝ իր սեփական կաշվի փրկության ու ապաստան ստանալու դիմաց։ ՔՊԿ շարքերի համար ընդունելի՞ է այս ամենը։ Իրենք ուզո՞ւմ են կիսել Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը։ Հարցերս հռետորական չեն, շատ կոնկրետ պատասխան են պահանջում։ Ամեն մեկն իր արածի ու չարածի համար պետք է պատասխան տա։

Եվ վերջում։

Սիրելի՛ ժողովուրդ,

Փաշինյանն ադրբեջանական ցանկությունների իրականացնողն է։ Ինքն արդեն սահմանագծում ու սահմանազատում է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ խոստովանելով, որ Ադրբեջանը ոչ մի քարտեզ հիմք չի ընդունում։ Այդ դեպքում ո՞ր հիմքով է նա այս կամ այն տարածքը համարում ադրբեջանական։ Ջերմուկում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանն Ալմա-Աթիի հռչակագրո՞վ է զավթել մեր տարածքները։ Ինչո՞ւ այդ հարցերը բարձրացնելու փոխարեն Փաշինյանը նոր տարածքներ հանձնելուց է խոսում։ Գործարքի բնո՞ւյթն է այդպիսին։

Արարատ Միրզոյանն օրերս հայտարարեց, որ իրենք ընդհանուր լեզու են գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարևոր կետում չեն կարողանում համաձայնության գալ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և հաղորդակցությունների բացում։ Հարց է առաջանում՝ բա եթե այդ հարցերում համաձայնություն չկա, ապա ո՞ր հարցում կա ընդհանուր լեզու։ Հայկական կողմի միակողմանի զիջումների՞։ Այդպես կարող ենք մինչև Երևան հասնել։

Փաշինյանը Հայաստանի մակետն առել է ձեռքն ու այն թափահարում է՝ շուկայի վաճառականի նման «էստի՛ համեցեք» կանչելով։

Այո՛, Հայաստանը սահմանագծման ու սահմանազատման կարիք ունի։ Դրանք կարող են իրականացվել բացառապես սովետական քարտեզներով, ինչը բնականորեն ենթադրում է ռուսական միջնորդություն։ Իրարամերժ հարթակներում և առանց քարտեզի սահմանագծում ու սահմանազատում հնարավոր չէ իրականացնել։ Դա առնվազն արկածախնդրություն և անգրագիտություն է։ Իրականում՝ պետական հանցագործություն։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեզ իրոք անհրաժեշտ է սահմանազատում և սահմանագծում, բայց նախևառաջ ներքին կյանքում։ Սահմանագծում Հայաստանի ու փաշինյանական իշխանության միջև, ինչին կհաջորդի հայ ժողովրդի սահմանազատումն այս հակապետական իշխանությունից։

«Տարածքները հանձնենք, որ պատերազմ չլինի» իշխանական բլեֆ-կարգախոսը պետք է փոխարինել «Փաշինյանին հեռացնենք, որ խաղաղություն լինի» իրական կարգախոսով։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>