ԼՂ հակամարտությունն անմիջական սպառնալիք է Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությանը. Մ. Զախարովա
«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում ուղիղ սպառնալիք է Հայաստանի և Ադրբեջանի հետագա զարգացմանն ու կայունությանը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտությունը սպառնալիք է ԱՄՆ անվտանգությանը:
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել ԱՄՆ դիրքորոշումը, որն իրավասու է ինքնուրույն գնահատել սեփական անվտանգության սպառնալիքները», - ասաց նա:
Zham.am

