Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրանքներ է հնչեցրել Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին
Այս տարվա վերջին Բաքվում կկայանա կրոնական առաջնորդների հանդիպում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, շեյխուլիսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն։ Նա նշել է, որ քննարկվելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանդիպմանը հրավիրելու հարցը․
«Ժամանակին ես նրան հրավիրել եմ Ադրբեջան, նա եկել և մասնակցել է կրոնական կոնֆերանսի։ Այսօր Հայ եկեղեցին՝ իրենց կաթողիկոսի գլխավորությամբ, աշխարհով մեկ ռևանշիզմ է քարոզում։ Նրանք մինչ օրս համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է», — նշել է Փաշազադեն։
Աղբյուր՝ alphanews.am