Ադրբեջանի «անկանոն» կրակի հետևանքով Տեղ գյուղում տուն է վնասվել
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։
Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե: