ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան

Բորելը հայտարարել է, որ ամերիկյան անվտանգության հովանոցը Եվրոպայի համար կարող է վերանալ. Ի՞նչ հույսով է Փաշինյանը ոչնչացնում Հայաստանի՛ հովանոցը

Ամերիկայի պաշտպանական հովանոցը Եվրոպայի վրա շուտով կարող է փակվել: Այս մասին հայտարարել է Եվրամիության ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ՝ կախված նրանից, թե շուտով ով կհայտնվի Սպիտակ տանը։

«Հետևաբար, Եվրամիությունը պաշտպանության համար պետք է ապավինի միայն ինքն իրեն, նույնիսկ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-  ընդգծել է Բորելը Բրյուսելում կայացած համաժողովում ունեցած ելույթում:

Այն, որ եվրոպացիները մտահոգված են ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններում Թրամփի հնարավոր հաղթանակով, ակներև է:

Եվրոպացիները մտահոգ են այն իմաստով, որ իրենց համար խիստ անորոշ է լինելու այն իրավիճակը, որը կարող է առաջանալ Ուկրաինան կապիտուլյացիայի արդյունքում: Թեև Մոսկվան հայտարարում է, թե իր գլխավոր խնդիրը սահմանափակվելու է Ուկրաինայով, այնուամենայնիվ, շատ եվրոպական գործիչներ մտահոգված են, որ այս պատերազմը Ուկրաինայով կարող է չավարտվել:

Իսկ այդ դեպքում ինչպիսին կարող են լինել ԱՄՆ-ի քայլերը, դա անորոշ է դառնում՝ գալիք ընտրություններում Թրամփի հնարավոր հաղթանակով:

Հիշեցնենք, որ պատմության ամբողջ ընթացքում երբևիցե ամերիկացիները մեծաթիվ  զորքեր չեն ուղարկել ռազմաճակատ, եթե դա կարող էր վտանգ ստեղծել իրենց տարածքի համար:
Առաջին համաշխարհայինում, երկրորդ համաշխարհայինում ամերիկյան զորքերը ֆոնային դերակատարում են ունեցել:
Ինչ վերաբերվում է կորեական և վիետնամական պատերազմներին, ապա այստեղ նրանց   զորքերը կռվել են լոկալ պատերազմի տրամաբանության մեջ, որտեղ իրենց գլխավոր հակառակորդը ԽՍՀՄ-ը կամ Չինաստանը չէին:
Նույնը կարելի է ասել իրաքյան և աֆղանական ռազմական արշավների վերաբերյալ:

Իսկ ուկրաինական ճակատում հակամարտող կողմերից է Ռուսաստանը, որի դեմ պատերազմելը կնշանակի՝ վտանգել անմիջականորեն սեփական տարածքը: Ահա, թե ինչու ամերիկյան բոլոր պաշտոնյաները հայտարարում են, որ բացառում են ամերիկյան զորքերի որևէ կերպ մասնակցությունը այս պատերազմում:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հնչեցրած միտքը, որ կարելի է ուղարկել ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինա, նույնիսկ լեհական վերնախավը չպաշտպանեց:

Ինչ վերաբերվում է Ուկրաինային զենքով օժանդակության ծավալների մեծացման հնարավորությանը, ապա նույնիսկ ամենառոմանտիկ ուկրաինամոլները խոստովանում են, որ այսօր Արևմուտքը չունի հնարավորություն՝ բավարար չափով աջակցել այդ երկրին:

Ճիշտ է, չի երևում, թե ինչ բանաձևով կարելի է պայմանավորվել Մոսկվայի հետ՝ կրակի դադարեցման համար, որպեսզի ուկրաինական կողմը բավարարված մնա, սակայն, այնուամենայնիվ, գրեթե բոլորը խոստովանում են, որ «ժամանակն այսօր աշխատում է ռուսների օգտին»:

Այս պայմաններում, Փաշինյանի արկածախնդիր քայլերը՝ փորձել կտրել Մոսկվայի հետ Հայաստանի կապերը, կարող են հանգեցնել Հայաստանի պետականության վերացմանը: Ինչ եղանակով, դա արդեն երկրորդական է:

Նույնիսկ հանրության ամենահետամնաց զանգվածներն են հասկացել, որ Փաշինյանը երկիրը դրել է խաղասեղանին՝ հետապնդելով բացառապես իր անձնական շահերը:

Մի՞թե պարզ չէ, այս ամենից հետո, որ այսպես կոչված ընդդիմադիր հատվածի համար գլխավոր խնդիրը պիտի լինի օր առաջ հեռացնել այս իշխանությանը: Քանի որ խաղասեղանին դրված են երկրի անվտանգության և ժողովրդին ցեղասպանությունից փրկելու հարցերը:

Մնացած բոլոր խաղերը, իրար հետ հաշիվներ մաքրելը, ուղղակի նեղմիտ մտածողության արդյունք են, որից Հայաստանը չի շահելու:

Ինչպե՞ս լուծել այս խնդիրը. հեռացնել Փաշինյանին իշխանությունից, դա՛ պիտի լինի բոլոր ընդդիմադիր կենտրոնների գլխավոր նպատակը:

Եթե մենք այս հարցում ուշանանք, ապա կհայտնվենք այն իրավիճակում, որի մեջ հայտնվեցինք 100 տարի առաջ:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>