Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հրատապ նիստ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով ապրիլի 9-ին հրատապ նիստ անցկացնել։
Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ընդդիմությունը առաջարկում է հրատապ նիստին մասնակցելու համար ԱԺ հրավիրել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։