Ադրբեջանը ռազմաօդային վարժանքներ է կատարել
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաստատած 2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնական թռիչքներ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել սահմանված երթուղիներով։
Կատարվել են ցերեկային և գիշերային ժամերին թռիչքի և վայրէջքի, օդային հետախուզության, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքները։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում առաջադրված խնդիրները, որոնք իրականացվել են թռիչքային անձնակազմի մարտական պատրաստության և գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, հաջողությամբ կատարվել են։
Աղբյուրը՝ tert.am

