Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

270 մլն եվրո՝ ՔՊ-ին ու իրենց արբանյակներին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Կարող եմ 20-ից ավելի ելույթներ, կարծիքներ մեջբերել հայտնի քաղաքական դեմքերից, ովքեր վստահորեն ասում էին՝ ժողովուրդ ջան, ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպպմանը պետք չէ շատ լուրջ վերաբերվել և սպասելիք ունենալ, այն սովորական հանդիպում է, հերթական փափուկ բարձն է լինելու, առավելապես ռուսին ջղայնացնելու համար է, որի ֆոնը շատ ավելի ուժեղ է, քան հանդիպման բովանդակային կողմը։ Այդպես ասում էին ընդդիմադիրները, անկախ ու սթափ փորձագետները, վերլուծաբանները։ Կարող եմ տասնյակ արևմտամետների, սորոսականների և ի վերջո՝ իշխանական արբանյակների ելույթներ թվարկել, որոնք ապրիլի 5-ի հանդիպումը նախապես ներկայացնում էին որպես ոչ ավել, ոչ պակաս՝ պատմական։ Էս միամիտ ժողովրդի մոտ էլ տպավորություն էին ստեղծել, թե Նիկոլը մի քանի հատ բեռնատար ինքնաթիռ պետք է հետը տանի, որ էն փողն ու զենքերը, որ Արևմուտքը տալու է, Հայաստան կարողանա բերել։ Էլ տնտեսական առումով, էլ անվտանգային առումով, էլ պաշտպանական առումով, էլ արտաքին քաղաքական ուղղություն փոխելու առումով, ռսից պոկվելու, եվրոպացուն փաթաթվելու առումով մի հատ բացեք տեսեք ինչեր էին ասում, տպավորություն էր, թե Հայաստանը ապրիլի 5-ին համարյա մտնելու է ԵՄ։ Բնական է, ինչպես մյուս գործերում, սա ևս տապալվեց, ոչ մի լուրջ բան էլ չստացվեց, տրվող գումարն էլ ավելի քիչ էր, քան, ասենք՝ նախկինների օրոք։ Օրինակ՝ 2007-12 թվականների համար 285 մլն եվրո են տվել։

Եվ քանի որ առնվազն իրենց սպասելիքները չեն արդարացել, հիմա սկսել է արդարացումների փուլը, ինչպես մյուս, բոլոր դեպքերում։ Արարատ Միրզոյանն ասում է՝ մինչև հանդիպումը շահարկումները շատ էին, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն շատ ավելի մեծ գումար են տալու որպես աջակցություն ՀՀ տնտեսությանը, պետք չէր էդքան ակնկալել։ Լո՞ւրջ էդ ո՞վ էր ակնկալիքներ առաջացնում, դուք ու ձեր արբանյակները չէի՞ք։ Բա խորհրդարանում եվրաինտեգրման քննարկում էիք անում հանդիպումից մի օր առաջ ու ինչքան գրանտակեր կա՝ փառաբանում էին, բեմին նստածն էլ ձեր ՔՊ-ական հանձնաժողովի նախագահն էր։ Արարատ Միրզոյանն ասում է՝ «Մենք հո չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու չստացվեց։ Այդ շրջանակներին էլ հայտնի էր, որ նման բան չի բանակցվելու։ Միտումնավոր էին տարածում, որ հետո ասեին՝ կամ մեր ջանքերի արդյունքում չստացվեց, կամ իշխանությունը չկարողացավ»։ Հիմա դու ձե՞ք մեղադրում։

Նիկոլի կոալիցիոն գործընկեր Արամ Զավենի Սարգսյանը հանդիպումից երկու օր առաջ արդեն գրում էր՝ էն, որ Բլինքենը Ալիևին է զանգել, արդեն նշանակում է, որ հանդիպման արդյունքները լավն են լինելու, պատերազմն ու զոհերը բացառված են։ Քանի օր է՝ սահմանից կրակում են, մարդկանց տները վնասում են, բան չունե՞ս ասելու, Արամ։ Բա կանգնում, ավելի ճիշտ՝ որքան սորոսական ու իշխանական հարցազրույցի առիթ կա, բաց չես թողնում, սրբի դեմքով էս խեղճ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ ես դնում, որ ի՞նչ լինի, որ թուրքը գա մտնի իրենց տները, քո փառաբանած եվրոհեռադիտակներն էլ չնկատելու տա՞ն։ Մի հատ էլ Տիգրան Խզմալյան կա, ասում էր՝ էս հանդիպումից հետո հարավային Կովկասը դառնալու է Հարավային Եվրոպա։ Ձեր արևմտյան արբանյակները ձեր հենց եթերներից դուրս չէին գալիս, հարյուր հազարավոր դիտումներ էին հավաքում՝ հլը տեսեք ինչ են անելու, մեր անվտանգությունը, Ռուսաստանն անցնում է պատմության գիրկը։ Գնացիք ու բերեցիք 4 տարվա համար յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով 7600 դրամ։ 8 հազար էլ չէ։

Օրինակ միայն նախորդ տարի Աֆրիկային 150 մլրդ եվրո է տվել Եվրամիությունը։ Ուրեմն իրենց համար ավելի կարևոր է։ Կասեք՝ Աֆրիկան ուր, մենք ուր, տարածաշրջանի հետ համեմատեք։ Համեմատեմ։ 2023 թվականին Ադրբեջանին ինչքա՞ն տան լավ է․ 2 մլրդ եվրո, տնտեսության դիվերսիֆիկացիայի համար։ Էն ժամանակ, երբ Արցախը բլոկադայի մեջ էր պահում, Եվրոպան իբր քլնգում էր Ադրբեջանին, 2 մլրդ եվրո էլ ուղղակի սրսկում էր Ադրբեջանի տնտեսության մեջ։ Շեշտեմ՝ բլոկադայի ժամանակ, Արցախը սովամահ անելու ժամանակ, ԵՄ-ն Ադրբեջանին միլիարդներ էր տալիս։ Չէ, դե Արամ Սարգսյանը դրա մասին հո հարցազրույց չէր տալու, չուներ այդպիսի հանձնարարական իր կոալիցիոն գործընկեր Նիկոլից։

Լավ, ջհանդամ, 270 միլիոն են տալիս․ եկեք հասկանանք ինչի համար։ Այ սա է ուշագրավ։ Արդյո՞ք ՀՀ քաղաքացուն որևէ կոպեկ հասնելու է, չէ՞ որ խոստումները քաղաքացուն են տվել։ Կարդում եմ ինչի համար են տալիս, առաջինը՝ օրենքի գերակայության համար։ Էդ ո՞րն է, կհարցնի շարքային ոսկեպարցին, ում տունը էս պահին Նիկոլն ու իր արբանյակները, փաթեթավորում են, որ նվեր անեն Ալիևին։ «Օրենքի գերակայութնայն համար» ձևակերպումն ընդհանուր տող է։ Ես սենց եմ հասկանում, որ օրինակ՝ ոստիկանների կամ ՊՊԾ փողը կրկին բարձրացնլու են, իրենց պայմաններն են բարելավելու, որ իշխանությունն ու իր արբանյակները իրենց առավել ազատ զգան։ Որովհետև որքան էլ նրանց փողը Փաշինյանի օրոք ավելանում էր, հանցագործությունները կտրուկ աճում էին։ Նիկոլից առաջ՝ 2017 թվականին ունեցել ենք 20 հազար հանցագործության դեպք, 2023-ին՝ 40 հազար, չնայած որ ոստիկանների աշխատավարձերը կրկնապատկվել էին։ Այսինքն, ինչի՞ մասին է խոսում․ որ ոստիկանների աշխատավարձը բարձրացվել է, հանցագործությունները շատացել են։ Մեր երկրում ամեն օր սպանություններ են տեղի ունենում, վթարներ, մարդիկ են մահանում, հասարակական անվտանգությունը անկախ հանրապետության ամենից ցածր մակարդակի վրա է․ ու դրա ֆոնին ոստիկանությունը միայն փայլուն բողոքի ու անհնազանդության միտինգ է ցրում ու բավականին բարձր վարձատրվում։ Կամ գուցե, մի բան փոխվի․ որ մամուլը հաջորդ անգամ բացահայտի, որ ՔՊ դրամահավաքը եղել է մեծ կոռուպցիայի կասկածներով, դատախազ Վարդապետյանը այդ ժամանակ կհիշի օրենքի գերակայության մասին։

Կամ գրված է, որ գումար են տալիս ժողովրդավարության համար։ Էդ ի՞նչ է, ժողովրդավարության փողը ո՞րն է, ինչի՞ համար է, կհարցնի բաղանիսցի տատիկը, որը նստած սպասում էր, որ Նիկոլը գնա Բրյուսել գա, մի բան ասի իրեն։ Էլի տատիկի համար չէ, այդ հոդվածով փողը, ինչ ասեմ, գուցե տալիս են այն մարդկանց, որոնք մեր երկրում էսքան իշխանական բեսպրեդելից հետո հայտարարեն, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է։ Էդ փողից, տատի ջան, ժողովուրդ ջան, ձեզ ոչ մի կոպեկ էլ չի հասնելու, հասնելու է իրենց կրուգին, իրենց արևմտյան կազմակերպությունների, որ թոզ փչեն ձեր աչքին։ Այդ նույն արամսարգսյաններին, խզմալյաններին ու տարատեսակ էտ ալկագոլիկներին, որոնք ինչ ասես չեն լցնում էս ժողովրդի ականջների մեջ։ Իսկ գիտե՞ք, որ այդ ժողովրդավարության համար գումարների մեջ կարող է մտնել զանազան փոքրամասնությունների օգտին քարոզչություն․ օրինակ արդեն դպրոցներում, ակնհայտ, անթաքույց։ Չմանրամասնեմ, հասկացողը հասկանում է։

Պարենային անվտանգության համար են միջոցներ տալիս, բիզնեսի համար դասընթացներ են անելու, թե ոնց անեն, որ արտադրանք ունենանք, որը մրցունակ լինի, Հայաստանի սահմաններից հեշտ արտահանվի։ Սա, ժողովուրդ ջան, թարսի պես, էլի ժողովրդին չի վերաբերվում, ուղղակի մի քանի սորոսական համբավ ունեցող ՀԿ իրար մեջ մեջ կանեն, մի քանի հատ սեմինար կանեն Ծաղկաձոր-Դիլիջանում, կուշտ փոր հաց կուտեն, մյուս օրը նկարները կտարածեն ֆեյսբուքով, Հ1-ը ցույց կտա, բոլորը կարծիք կասեն որ շատ օգտակար մտքեր փոխանակեցին, հետո գործարարը կգնա իր ճամփեքով արտահանելու ուղիներ փնտրելու, ՀԿ ներն էլ մի փուղթ կդնեն տակը, թե որքան արդյունավետ են այդ սեմինարները։

Գումար են տալիս բարեփոխումները խթանելու համար։ Դե ժողովուրդ ջան, ինքներդ ենթադրեք, թե դա ինչ գումար է․ բարեփոխումների խթանումը որն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում։ Հենա, ՊՆ-ն հայտարարել է, որ բարեփոխումները շռնդալից առաջ են գնում, չէ, Իսկանդերի արդադրանք չեն կազմակերպել, Պապիկայնն ու էն Մխիթարը, չէ, ուշադրություն․․․ զինվորները սրանից հետո ոչ թե «ուռա» կգոռան, այլ «կեցցե»։ Բարեփոխում է։ Ինչպես, օրինակ, բարեփոխում էր, որ «անաս» հիմքով և վերջավորության բառերը փոխվել է «կենդան» հիմքի ու վերջավորության, օրենքով անասունը դարձրել են կենդանի։ Բա։

Ենթակառուցվածքների համար փող են տալիս․ այսինքն՝ նշանակում է էլի փող են դուրս գրում, որ ասֆալտ անեն, 6 ամիս հետո էլի փչանա էդ ասֆալտը էլի ՔՊ-ական իշխանավորներն ազգուտակով շահեն մրցույթը ու նույն տեղը տարին երեք անգամ ասֆալտեն։

Մի հատ տող կա՝ աջակցություն տաղանդներին․ այ դա լրիվ մտնում է ՔՊ-ին տրվելիք գումարների մեջ, որովհետև միայն տաղանդը կարող էր սենց տաղանդավոր կերպով ամեն ինչ խառնել իրար ու քանդել։ Եթե Հայաստանի տնտեսական աճի համար պակասում էր ընդամենը 270 մլն եվրո, հենա միայն նախորդ 10 օրերի ընթացքում 180 մլն եվրոյի պարտքի համաձայնութուն տվեցիք, թող ուղարկեին դրան, էլ վիզ չծռեիք դրանց առաջ։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, իրենք իրենց համար փող են բերել ու ձեզ ասում են պատմական հանդիպում էր։ Թեև 270 մլն դոլարը պետության համար չնչին գումար է, սակայն անգամ էդտեղ, դուք ոչ մի տեղ չկաք։ Չկա մի կետ, որ էդ գումարն ուղվելու է ժողովրդին, մի տուն է սարքվելու, մի փուշ է հանվելու ձեր մատից, մի գործարան է բացվելու, որ գնաք արժանապատիվ աշխատեք։ Բայց, վստահ կարող ենք լինել, որ սրանից լիուլի օգտվելու են ՔՊ-ական իշխանավորներն ու նրանց արբանյակները։ Էդ մեկը, սրանք, նախկիններից շատ ավելի լավ են անում։ Բայց հարցը բաց է մնում՝ էդ 270 մլն դոլարի դիմաց ձեզանից ի՞նչ են պահանջել․ այ դա ասեք․ դա ամենակարևորն է։ Դժվար, մեր սիրուն աչքերի համար համ մեզ փող տան, համ էլ հերթով զանգեն նախապես Ալիևին, որ չխանդի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>