Փաշինյանն ու նրա գործընկերները հանդես են գալիս հայտարարություններով (անգլերեն իմացողների համար)
Բրյուսելում հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Աշխատանքային լեզուն անգլերենն է, առանց թարգմանության: Բայց «դեմոկրատիա» բառը հստակ լսվում է: Ու այն հնչում է որպես ծայրահեղ ծաղր՝ հայության հասցեին: Իրենց ժողովրդավար համարող արևմտյան առաջնորդները ուրախ-զվարթ հաղորդակցվում են Նիկոլ Փաշինյանի նման մեկի հետ, ով Հայաստանը վերածել է եղկելի ոստիկանապետության, որտեղ կան քաղբանտարկյալներ, քաղաքական հետապնդումներ, ոստիկանական հաշվեհարդարներ:
Դե, հայտնի է, որ «Սամոսան...»
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուր՝ Yerevan.today