«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն իր համար «ռազմավարական որոշում է կայացրել, որ ինքը չի հանձնվելու»: Հայտարարության ենթատեքստը, եթե այն կարելի է ենթատեքստ համարել, չափազանց թափանցիկ է: Գործնականում Փաշինյանը հայտարարեց, որ երբե՛ք, ո՛չ մի պարագայում ինքնակա՛մ իշխանությունից չի հեռանալու: Ինչ ուզում եք՝ արեք, չի՛ հեռանալու, և վերջ: Թեկուզ՝ մինչև Հայաստանի Հանրապետության վերջը:

Ըստ որում, Փաշինյանը կուսակիցների հետ նույն հանդիպման ժամանակ արած այդ հայտարարության ընթացքում նաև նկատում է. «Պետք ա նայել էն տարբերակը, որ կարող ա երկրի շահից բխո՞ւմ ա, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք էս ճանապարհը: Էդ էլ ա պետք դիտարկել: Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ՝ ոչ: Այ, դա կլինի իսկական դավաճանություն»: Դեռ մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդգծված արհամարհական վերաբերվել հայոց լեզվին, նաև այն, որ նա հատուկ, ինչպես ինքը կասեր՝ խանդաղատալի վերաբերմունք ունի «դավաճան» և «դավաճանություն» բառերի նկատմամբ: Առաջնայինը այն շերտերն են, որ առկա են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության հետ կապված:
Նախ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է չհանձնվել կամ չհեռանալ իշխանությունից, որ ի՞նչ անի:
Տրամաբանորեն, պետք է ենթադրել՝ որոշել է չհեռանալ, որ շարունակի անել այն, ինչ անում է: Իսկ ի՞նչ է նա անում: Միակ բանը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ահա, արդեն տևական ժամանակ, այն է, որ խարխլում է Հայաստանի առանց այդ էլ թուլացրած պաշտպանական հնարավորությունները՝ թշնամական, ադրբեջանաթուրքական ակնհայտ դրսևորվող ագրեսիայի պայմաններում, քարոզում է Հայաստանի տարածքները հանձնել թշնամուն, ահաբեկում է ՀՀ քաղաքացիներին պատերազմով: Կարելի է ասել՝ պատերազմի սպառնալիքով փորձում է մարդկանց համոզել, որ համաձայնեն ցեղասպանական ոճրագործ թշնամուն հանձնել իրենց կենսատարածքը, պապենական հողերը, ամեն ինչ: Ստացվում է, որ Փաշինյանը որոշել է չհանձնվել, որպեսզի... շարունակի հանձնել:

Այսինքն՝ չի հանձնելու իշխանությունը, որպեսզի շարունակի թշնամուն հանձնել Հայաստանի տարածքները, գյուղերը և այդպես շարունակ: Ինչպես արեց Արցախի պարագայում: Ըստ էության, նրա այդ հայտարարությունը չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստի» փաթեթավորումն է:
Երկրորդը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, դավաճանության մասին նրա արտահայտությունն է: Բայց, մինչ այդ, նկատենք, որ նա ինքն է ասում, թե դիտարկել է նաև այն տարբերակը, որ իր հեռանալը («հանձնվելը») միգուցե երկրի շահից է բխում: Դժվար է ասել, թե Փաշինյանն այդ առումով ինչ ոլորուն վերլուծություններ է արել (եթե արել է), բայց իրողությունն ակնհայտ է. երկրի ու ժողովրդի շահից բխում էր, որ իր իսկ լեգիտիմացրած պատերազմում իր իսկ կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հեռանար ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքական ասպարեզից ընդհանրապես: Դա առնվազն թույլ կտար բանակցող փոխել, չհաշված մյուս հնարավորությունները: Բայց նա գերադասեց աթոռն ամեն գնով պահելու ճանապարհը և չհեռացավ ո՛չ 2020 թ. նոյեմբերի 10-ին, ո՛չ հետո:
Ավելին, վարչական ռեսուրսի չարաշահմամբ ու զանազան մանիպուլ յացիաներով «ինքնավերարտադրվեց» 2021-ին՝ էլ ավելի ամուր կառչելով վարչապետի աթոռից: Նա 2022-ի հոկտեմբերի 5-ին էլ «չհանձնվեց»՝ գերադասելով հաջորդ օրը Պրահայում Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի ու Եվրամիության քավորությամբ, փաստացի թշնամուն հանձնել Արցախը, ինչը «գետնի վրա» ձևակերպվեց 2023-ի սեպտեմբերին: Նա էլի «չհանձնվեց»: Այս ամբողջ ընթացքում «չհանձնվողը» թշնամուն հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը, Սև լճի մեծ մասը, ընդհանուր առմամբ, իրենց իսկ հայտարարություններով՝ մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք:
Հիմա «չհանձնվողը» որոշել է թշնամուն նվիրել Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերի կենսատարածքը:
Հիմա դավաճանության հիշատակման մասին: Ըստ Փաշինյանի, իր կողմից իշխանությունը թողնելը նույնն է, թե դավաճանության դիմի: Այսինքն, նրա ընկալմամբ, դա դավաճանություն կլինի: Հարց է ծագում՝ դավաճանություն ո՞ւմ հանդեպ: Հաստատ՝ ոչ Հայաստանի ու հայության, որովհետև նրա պաշտոնավարումն ուղղակիորեն հակասում է, եթե չասենք՝ ոտնահարում է Հայաստանի ու հայության կենսական շահերը:
Գուցե 2021-ին իրեն «ձայն տված» մարդկանց հանդե՞պ: Հազիվ թե, որովհետև նրանք քվեարկել են (եթե քվեարկել են) մի Փաշինյանի օգտին, որը խոստանում էր Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշում, խաղաղություն: Նրանք չեն քվեարկել Տավուշի օկուպացիա, Արցախի ուրացում, պատերազմ բերող Փաշինյանի օգտին:

Հնարավոր է՝ իր պատկերացմամբ, դա դավաճանություն կլինի քպականների հանդեպ: Սա ամենահավանական տարբերակն է, հատկապես, որ նա դա ասել է հենց իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ: Բայց այս դեպքում էլ՝ հեռանալով՝ Փաշինյանը նրանց հասարակության մեջ վերադառնալու շանս կտա, իսկ իշխանությունից կառչած մնալով՝ ընդամենը կդարձնի գործակից, որոնք չունեն հետդարձի ճամփա:

Ի վերջո, Փաշինյանը հենց այնպես չի ասում՝ «ես կամ մենք հանձնվենք»: Նա իր կուսակիցներին պարզորոշ հասկացնում է, որ պատասխան պահանջելու են ոչ միայն իրենից, այլև կուսակիցներից: Առհասարակ, դա կոչվում է «կոլեկտիվ մեղք»: Նա դրա մասին խոսում է, որովհետև տեսնում է իր իշխանության թուլությունը, սպառվածությունը և նման մանիպուլյացիաներով փորձում է համախմբել, «դուխ տալ» «յուրայիններին», որ արդեն, կարծես, այնքան էլ յուրային չեն: Ի դեպ, ինչպես հայտնի է, 2020-ի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Պուտինը համոզել է Ալիևին՝ դադարեցնել մարտական գործողությունները (այդ ժամանակ թշնամին դեռ Շուշին չէր զավթել): Բայց Փաշինյանը մերժել է այդ ռեալ հնարավորությունը, հայտարարել է, որ շարունակելու են կռվել: Հետո նա հայտարարեց, թե այդպես է վարվել, որպեսզի հետո իրեն չասեն՝ «դավաճան»...
Այսինքն, որպեսզի իրեն չասեն «դավաճան», նա չի համաձայնել պատերազմի դադարեցմանը, հայությունը շարունակել է ծանր կորուստներ կրել: Բայց ընդամենը 2 տարի անց նա համաձայնում է հանձնել Արցախը (ուրանում է Արցախը), կառչած է մնում իշխանությունից՝ այն թողնելը համարելով դավաճանություն:
Իսկ ընդհանրապես, ուղղակի նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունից հեռանալը համարում է «հանձնվել»: Այդպիսով նա անուղղակիորեն ընդունում է, որ իր ընկալմամբ իշխանություն ունենալ-չունենալը իր համար կենաց-մահու հարց է:
Դե ինչ, Փաշինյանը կայացրել է իր ռազմավարական որոշումը: Մնում է, որ հանրությունն ու քաղաքական ուժերը կայացնեն իրենց որոշումը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>