Մեկնարկել է ԱԺ նստաշրջանը. օրակարգում է նաև «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու հարցը (ուղիղ)
Մեկնարկել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 20 հարց, իսկ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 41 հարց։
Քվեարկության է դրվելու նաև ՀՀ 2018թ. բյուջեի նախագիծը:
Նշենք, որ ՀՀ ԱԺ խորհուրդը՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման համար սահմանել է 3 ժամ, միաժամանակ չսահմանափակելով հարցուպատասխանը:
«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 2 ժամ:

