Թայվանում երկրաշարժերից հետո տnւժшծների թիվը մոտեցել է 900-ի. մարդիկ արգելափակված են մնացել թունելներում
Թայվանի իշխանությունները թարմացրել են երկու հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թվերը: Նրանք նշել են, զոհերի թիվը հասել է ինի, վիրավորներինը՝ 882-ի, մինչդեռ 127 մարդ շարունակում է արգելափակված մնալ: Նրանցից 77-ն արգելափակված են Ջինվեն և Դաքինկշույ թունելներում՝ Հուալիեն շրջանի լեռների տակ: Մնացած 50-ն արգելափակված են չորս միկրոավտոբուսներում, որոնք Հուալիեն Սիթիից շարժվում էին Տարոկո ազգային պարկ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թայվանի Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը 58 հետցնցում է գրանցել: Դրանցից 9-ի ուժգնությունը 5-ից 6 բալ է, իսկ երկուսը գերազանցել են վեցը:
Նշենք, որ ապրիլի 3-ին Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։