Հարցվածների 75 տոկոսը մերժել է Փաշինյանին, նրա վարկանիշը գահավիժում է
Դիտել նաև
Ինչո՞ւ է սրընթաց անկում ապրում ամերիկյան դոլարի արժեքը ողջ աշխարհում
Ուոլ Սթրիթը կանխատեսում է ոչ հեռու ապագայում դոլարի փլուզում
Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները Փաշինյանին՝ IRI-ի հարցմամբ
Աշխարհը նոր տնտեսական ճգնաժամի առջև է կանգնա՞ծ
Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ)
Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։
Ըստ հարցումների՝ ՀՀ քաղաքացիների միայն 8%-ն է դրական համարում Փաշինյանի աշխատանքը։
«Սա աննախադեպ ցուցանիշ է։ Հարցվածների միայն 8 տոկոսն է լիովին դրական վերաբերում նրա աշխատանքին։ Գրեթե 20 տոկոսը նշել են, որ ավելի շուտ բացասական է գնահատում նրա աշխատանքը, և 47,1 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատում, ընդհանուր մոտ 75 տոկոս բացասական պատասխան է տրվել Նիկոլ Փաշինյանի աշխատանքի վերաբերյալ»,- նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Աղբյուր՝ News.am

