Ռազմավարական որոշում... ըստ Նիկոլի
Դիտել նաև
Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների
Նիկոլ Փաշինյանը գրեթե խոստովանել է, որ երբեք ու ոչ մի գնով ինքնակամ չի թողնի վարչապետի աթոռը
Իշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Փաշինյանը երեկ հստակ ասաց՝ հանձնելու է Տավուշի գյուղերը. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
Փաշինյանը հանձնելու չեմպիոն է. ինչ պետք է՝ տվեք, կհանձնի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Քաղաքական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է չհանձնվելու մասին Փաշինյանի հայտարարությանը, գրել. «Ես չեմ հանձնվելու, բայց փոխարենը հանձնելու եմ Արցախը և Հայաստանի ռազմավարական տարածքները:
Ես չեմ հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու եմ ձեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու ձեր իրավունքը:
Ես չեմ հանձնվելու, բայց հերթով հանձնելու եմ ձեր սերունդների զարգացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:
Ես չեմ հանձնվելու, բայց հանձնելու եմ ձեր պատմական հիշողությունը, հավաքական ներուժը, ձեր ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները, ազգային արժանապատվությունը...
Մի խոսքով` իմ չհանձնվելու դիմաց ձեր բոլորիդ հանձնելու եմ:
Հ.Գ.
Քանի որ Նիկոլն ամեն բան անում է իր իսկ հայտարարածին հակառակ, հավանաբար եկել է «հանձնվելու» ժամանակը: Սեփական թիմակիցների կասկածներն ու վախերը ցրելու համար` նա չի հանձնվելու: Միգուցե փախչելու է, բայց չի հանձնվելու»: