Չեղարկվել է Ակադեմիական քաղաքի նախագիծը․ նախարարությունը որոշում ունի․ «Ժողովուրդ»-ի ապրիլմեկյան կատակը, որ ավելի լավ է՝ իրականություն դառնա
Այսօր վաղ առավոտյան նախարար Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի հրամանով եկել է Կառավարություն և մասնակցել է փակ հանդիպման։
Որոշում է կայացվել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» չեղարկող նախագիծը մտցնել ապրիլի 4-ին կայանալիք Կառավարության նիստի օրակարգ։
ArmLur.am-ը նախարարությունից փորձեց պարզաբանում ստանալ, որտեղից հաստատեցին, որ նախարարը և Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարությունում ունեցել են քննարկում։
Ստացվում է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը չեղարկվելու է և այն ֆինանսները, որը հատկացվել են քաղաքի հատակագծի և մոդելավորման համար, հօդս ցնդեցին։
Zham.am-ի կողմից. «Ժողովուրդն» այս հրապարակումը զետեղել է իր կայքում, որպես ապրիլմեկյան կատակ: Սրամիտ է, ոչինչ չես ասի: Բայց 10 միլիոն ծառերը, հեռուստացույցների գործարանը, չոր նավահանգիստը և էլի բաներ հուշում են, որ այս կատակը լիարժեք հնարավորություն ունի իրականություն դառնալու: