Պեսկովը՝ Հայաստանում «МИР» քարտերի արգելափակման մասին
Ռուսաստանը եւ Հայաստանը կշարունակեն բանկային ոլորտում ռիսկերի ապահովագրման եւ իրավիճակի շտկման աշխատանքը, քննարկումը կշարունակվի։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա կրկնել է, որ շատ երկրներ են բախվում աննախադեպ ճնշման ԱՄՆ-ի կողմից՝ պատժամիջոնցերի, երկրորդային պատժամիջոցների սպառնալիքներ եւ այլն։
«Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը եւ այլ ֆինանսական հաստատություններ միջոցներ են ձեռնարկում։ Դա չի նշանակում, թե մենք չենք շարունակում աշխատանքը մեր հայ բարեկամների հետ մեր սեփական ռիսկերի ապահովագրման եւ իրավիճակի շտկման ուղղությամբ։ Դա հնարավոր է, մենք հայ բարեկամների հետ միասին կշարունակենք քննարկումն ու փոխհատուցումները, որոնց ուղղությամբ իրականացնում են այս աննախադեպ ճնշումն ամերիկացիները»,- ասել է Պեսկովը։