Այսօր Ծաղկազարդ է «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
29
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել Այսօր Ծաղկազարդ է «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի

Փաշինյանն ի՛նքն է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղարՀՀԿ Գործադիր մարմնի (ԳՄանդամ Տիգրան Աբրահամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • 44-օրյա պատերազմով հիմք է դրվել Հայաստանի կենսունակությունը հարվածի տակ դնելու գործողություններին, առաջին փուլը Տավուշի ուղղությամբ էր, հարավից հարվածները բարձրացել էին դեպի հյուսիս, և վերջին կետն այս փուլում Տավուշի մարզն էր։ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ժամանակին արած ուղերձը՝ «ոչ մի քայլ հետ», այսօր հասկանալի է և նաև պարզ է, թե գործող իշխանություններն ինչո՞ւ չերկարացրեցին նրա հետ պայմանագիրը և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին՝ թուլացնելու երրորդ բանակային կորպուսը։ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ակնհայտորեն նահանջի հրամանը չէր կատարի։
  • Տավուշի այդ բնակավայրեր այցերը և մարդկանց հետ զրույցները ցույց են տալիս, որ նրանց համար անակնկալ էր Փաշինյանի հայտարարությունը 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին։
  • Ադրբեջանցիները գիտակցել են, որ այս իշխանությունները կկատարեն իրենց ցանկացած պահանջ։ Այս 4 տարիները ցույց տվեցին, որ ադրբեջանական հաշվարկները ճիշտ էին, և նրանց օրակարգում դրված է ոչ միայն Տավուշը, որի տարբեր հատվածներ իշխանությունները հայտարարում են ադրբեջանական, այլև այս քայլով Հայաստանի իշխանությունները հնարավորություն են տվել Ադրբեջանի համար՝ դիմելու ցանկացած ագրեսիայի՝ հղում անելով այս իշխանությունների հայտարարություններին։ Սա խնդրի՝ մեզ համար վատթարագույն ուղղություններից մեկն է։
  • Ոսկեպարցիները երեք անուն են տալիս. Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան և Գուրգեն Մելքոնյան, և ասում էին՝ թող մի կողմ դնեն իրենց թիկնապահական բանակն ու վերցնեն քարտեզները և գան բնակիչների հետ խոսելու։
  • Շատ քչերն են հասկանում, թե ինչ են ենթադրում դելիմիտացիան և  դեմարկացիան։ Հիմա դելիմիտացիայի գործընթացը տեղի չի ունեցել, այսինքն՝ Ադրբեջանը համաձայնություն չի տվել որևէ քարտեզի առնչությամբ։ Ալմա Աթայի հռչակագրին են հղում անում, որը ևս հիմք չի կարող լինել։ Այսինքն՝ ոչ քարտեզային, և ոչ էլ իրավական հիմք չկա, որ Փաշինյանը հայտարարի, թե տարածքները հանձնելուց հետո պետք է  դեմարկացիա անեն։
  • Այդ 4 բնակավայրերը հանձնելուց հետո, բացի նրանից, որ Ադրբեջանն անցնելու է երկրորդ փուլին, Տավուշի մարզը ևս ամբողջությամբ գտնվելու է խոցելիության թիրախում։
  • Ադրբեջանի մխրճումը Տավուշի մարզում անվտանգության առումով ոչ միայն խնդիրներ է ստեղծելու մարզում և, մասնավորապես, Իջևանի հատվածում, այլ նաև Լոռու մարզում։
  • Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանի համար բացած հնարավորությունը՝ մխրճվել Տավուշի մարզում, բոլոր առումներով վտանգավոր իրավիճակների է հանգեցնելու։
  • Հայաստանի իշխանությունները տապոռային քաղաքականությամբ են փորձում իրականացնել դեմարկացիայի գործընթացը, առանց հաշվարկելու դրա հետևանքներն ու ծնող վտանգները մեր երկրի համար։
  • Երբ եղած հնարավորությունները տալիս են Ադրբեջանին՝ առանց երաշխիքի, որ պատերազմ չի լինելու, նշանակում է, որ այլևս հնարավորություն չեն ունենալու անգամ հաջորդ իշխանությունները որևէ տարածք վերադարձնելու համար: Մնալու ենք կոտրած տաշտակի առաջ: Հաջորդ բոլոր իշխանությունները  կախվածություն են ունենալու Ադրբեջանից, և Հայաստանի հետագա զարգացումը ևս խիստ կասկածելի է լինելու։

    • 7-7.5 կմ միայն մխրճում է եղել Ջերմուկի ուղղությամբ, ինչպես նաև Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ, բայց այս իշխանությունները դրա մասին չեն խոսում, միջազգային հանրությունն էլ միայն հայտարարություններով է հանդես գալիս։
    • Այն, որ Փաշինյանը հայտարարում է, թե Ադրբեջանի հարձակման դեպքում մենք չենք կարող դիմակայել, դա մեծ հարված է զինված ուժերի մարտունակությանը, ինչպես նաև բարոյահոգեբանական առումով է հարված հասցնում։
    • Տեղի ունեցողը ոչ միայն ապօրինի, այլ նաև դավաճանական գործողություններ են, հանցագործություններ։ Նրանք մի օր կանգնելու են դատարանի առաջ, թող ոչ մեկը չմտածի, որ անպատիժ են մնալու։
    • Պատասխանատվություն կրում են ոչ միայն քաղաքական թիմը, այլ նաև այն ուժային կառույցները, որոնք մի կողմից՝ լեգիտիմացնում են Փաշինյանի և նրա թիմի գործողությունները, մյուս կողմից՝ թույլ չեն տալիս հանրությանն ըմբոստանալու։
    • Երկրորդ կորպուսի ենթակայության տակ գտնվող մի շարք զինվորականներ, որոնք այս կամ այն իրավիճակում նպաստել են, որ Փաշինյանի հակապետական արարքները կյանքի կոչվեն, այսօր քրեակատարողական հիմնարկներում են, քրեական հետապնդումների են ենթարկվում, և լինելու են դատավճիռներ։
    • Այս իրավիճակում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն սադրիչ գործողություններ կատարող խմբերով, որոնք կարող են վտանգ ներկայացնել Ոսկեպարի բնակիչների համար։ Մինչդեռ իրավապահ այդ կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի ադրբեջանական օրակարգն առաջ տանեն և հեշտացնեն Փաշինյանի գործը։ Բայց նրանք թող չմոռանան, որ պատասխանատվության են ենթարկվելու այս ապօրինի գործողությունների համար։
    • Հայաստանի իշխանություններն արդեն զիջումների երկու փուլ ուրվագծել են՝ Տավուշի 4 բնակավայրի և անկլավների հանձնումը, բայց իրենց պահանջները հայտնի չեն, պարզ չէ, թե իրենք ինչ են ստանալու դրանց  դիմաց։
    • Տավուշի մարզի 7 և Արարատի մարզի 1 գյուղի հանձնումը խնդիր է ստեղծում Իջևանից դեպի Բերդ, ինչպես նաև դեպի Սյունիք գնացող ճանապարհների համար։
      • Տավուշի միջոցով Հայաստանի խոցելիության կտրուկ մեծացումն այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որ մի քանի անգամ մեծանալու է Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը։
      • Այն, որ Հայաստանի իշխանությունները չարձագանքեցին Տոյվո Կլաարի հայտարարություն-առաջարկին, որ Թուրքիան ակտիվ ներգրավվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, նշանակում է, որ դեմ չեն, համաձայն են, որ Թուրքիան ստանձնի արբիտրի դերը։ 
      • Հայաստանի և հայ ժողովրդի համար ավելի մեծ սպառնալիք են  ՀՀ իշխանությունները՝ ահաբեկման տակ պահելու առումով,  քան՝ Ադրբեջանը և Թուրքիան։
      • Որքան էլ Փաշինյանը մանիպուլացնելու վարպետ լինի և փորձի դրանով ժողովրդին իր ստերի ծուղակը գցել, դա երկար շարունակվել չի կարող, քանի որ գալու է մի փուլ, որ մարդիկ հասկանալու են ամեն ինչ։
      • Հրամանատարական տարբեր օղակների վրա են դրված հնարավոր վերատեղակայումները Տավուշի մարզում, այս իշխանությունն ամեն ինչ անում է բոլորին հանցակից դարձնելու համար։ Ասել  միայն, թե իրենք պարզապես հրաման են կատարել, դա իրենց չի ազատելու պատասխանատվությունից։ Այսինքն՝ այս հրեշավոր հանցագործության ընթացքում, որ օղակում էլ լինեն, դառնում են հանցակից և պատասխանատվություն կրող։
      • Նիկոլ Փաշինյանն ի՛նքն է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքը։

      Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>