Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները տեղում արձանագրել են Ալեք Մանուկյան փողոցի վրա տեղի ունեցող ծառահատումների հետ կապված խնդիրները։ Ավագանու ներկայացուցիչներն այդտեղ էին նաև քաղաքացու ահազանգին արձագանքելով, ով «Մայր Հայաստան»-ին հայտնել է, որ իրեն թույլ չեն տալիս նկարահանել ծառահատման գործընթացը և քաղաքապետարանի աշխատակիցները հարձակվել են իր վրա, վնասել իր հեռախոսը։ Քաղաքացուց ստացված ահազանգի հետքերով «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները քաղաքապետարանի աշխատակիցներից բացատրություն են պահանջել միջադեպի կապակցությամբ։
«Մայր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից:
Տեսանյութի հղումը՝
https://www.facebook.com/61554397406262/videos/307331232134276/