Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին
Դիտել նաև
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Ըստ կրեմլյան հավաստի աղբյուրներից մեկի՝ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի առկայությունը ՀՀ-ի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը։ «102-րդ ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։
Նրանց դուրս բերման փաստարկները վտանգավոր դեմագոգիա է։ Այսօր մեզ ստիպում են վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը։ Դրա դիմաց Արևմուտքը կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշել են ՌԴ դիվանագիտական ծառայությունից։

