Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ
Մայրաքաղաքի Թումանյան փողոցում թեղիների համատարած կոտորածը «մարսելուց» հետո, փոքրամասնական «քաղաքապետ» Ավինյանի ենթակաները սղոցներով ու այլ կտրող գործիքներով հարձակվել են Ալեք Մանուկյան - Սայաթ Նովա խաչմերուկի մայթեզրյա ծառերի վրա: Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն Երևանում ամենաիսկական ԾԱՌԱՄՈՐԹ է իրականացնում՝ էկոցիդ:
Այս պահին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները գտնվում են «դեպքի վայրում»՝ Ալեք Մանուկյան փողոցում և փորձում են ա) պարզել, թե ինչ հիմքով է իրականացվում ծառաջարդը, բ) ըստ հնարավորության՝ կանխել այդ էկոցիդը:
Պետք է արձանագրել, որ ավինյանական ծառատյաց ենթակաները բավականին ագրեսիվ են տրամադրված հատկապես տեղի ունեցող բարբարոսությունը արձանագրողների հանդեպ:
Տեսանյութերը՝ հղումներով
1 https://www.facebook.com/anna.avetisyan.anna/videos/744798034471328
2 https://www.facebook.com/armenak.danielyan/videos/3308470492796226