Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար)
9
Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Նրանք չեն ներկայացնում «Մայր Հայաստանը» և այլևս որևէ կապ չունեն մեր հետ․ Մանուկ Սուքիասյան Շենգավիթում քանդում են ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Հայաստանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը․ ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել 327 միլիոնը մսխել են, բայց Րաֆֆու փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել (տեսանյութ) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Փաստացի իրականությունը Փաշինյանի նախընտրական երևակայության դեմ ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Այսօրվա դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 482 հազար 872 է Վաղարշապատի ղեկավար նշանակված Մեխակյանի գիշերային հերթապահության հետևանքները Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներ Երբ որ իմացել եմ ընկերուհուս պապան Բարգավաճից է, ես էլ եմ եկել. երիտասարդը՝ Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները. Զատուլին Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը, կան զոհեր Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը ՔՊ-ն անխնա մսխում է պետբյուջեի գումարները (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը Մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես կալանավորվել է Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար «Չկա ավելի մեծ արվեստ, քան մանուկ հոգին կերտելը, և չկա ավելի մեծ հանցանք, քան այդ հոգին ապականելը». Սամվել դպիր Գրիգորյան Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Տևական ժամանակ է, ինչ մոնիթորինգ եմ անում ադրբեջանական մամուլը՝ հասկանալու համար՝ այդ երկրում՝ հանրության մեջ, կառավարական շրջանակներում որքան է շրջանառվում Հայաստանին 31 գյուղի տարածք վերադարձնելու թեման։ Չէ՞ որ մենք ունենք տարածքներ այդ երկրում։ Շուրջ երկու տարի է՝ Նիկոլն ու թիմը շրջանառում են անկլավների թեման և այսպես ասած՝ հանրությանը պատրաստում են հանձնելուն։ Փաշինյանի ասելով՝ Ադրբեջանը էլ ավելի շատ բան ունի հանձնելու․ 31 գյուղի տարածքը և Արծվաշեն գյուղը քիչ չեն։ Բայց հանձնումների մասին երկու ելույթ եմ գտել, ելույթն էլ Ալիևի կողմից, որ՝ ոչինչ չունեն տալու, իրենց դիրքերից էլ մի միլիմետր հետ չեն գնա։ Նիկոլենք ասում են՝ դա զուգահեռ պետք է տեղի ուենա։ Զուգահեռը այն է, որ պետք է նույն թղթով դու տաս մի բան ու վերցնես մեկ այլ բան։ Համաձայն եմ, տրամաբանություն կա։ Բայց։

Դե հիմա, ինձ բացատրեք․ էդ ո՞նց է, որ թուղթը չկա, զուգահեռ տրվող բանի մասին ադրբեջանցիները տեղյակ չեն, ադրբեջանի իշխանությունը համաձայն չէ։ Ինչպես որ ադրբեջանական մամուլն է անմիջապես արտատպում Հայաստանի իշխանությունների ասածները, այնպես էլ մենք Ադրբեջանի իշխանությունների՝ մեզ վերաբերող ասածներն ենք հրապարակում․ մի հատ կարդացեք համեմատեք․ սրանք խոսում են հանձնումների մասին, նրանք բան հանձնելու մասին բան չեն ասում ու նաև սպառնում են պատերազմով։

Ադրբեջանական կայքերն իրենց լայքերը հավաքում են Ալենի, Նիկոլի, Մելքոնյան Գագիկի ու նմանների հաշվին։ Մեր կայքերում ամեն օր քննադատություն, վիրավորանք է Ադրբեջանի ղեկավարության հասցեին, նրանց կայքերում մեր երկրի ղեկավարության հասցեին գովասանքներ են։ Ալենը դարձել է ադրբեջանցիների սիրված մուլտհերոս։ Մեղադրելու չէ․ եթե մի ադրբեջանցի գտնեք, որ հողերի վերադարձի մասին կխոսի նույն էնտուզիազմով, ինչ Ալենը խոսում է մեր հողերի հանձնելու մասին, է պարզ ա, նա էլ կդառնա մեր ֆիլմների ու մուլտերի հերոսը։ Բայց այնտեղ չկա այդպիսին, իսկ մեզ մոտ կա, այն էլ իշխանություն է։

Ո՞րն է Հայաստանի պաշտոնական տեսակետը․ կրկնում եմ՝ պաշտոնականը․ Հայաստանը պետք է 4 գյուղ հանձնի Ադրբեջանին՝ Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի և պետք է Ադրբեջանն էլ մեզ տա 31 գյուղի տարածք, դրանից 9-ը Տավուշում են՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի։ Այդ գյուղերի տարածքները վերահսկում է Ադրբեջանը։ Առավոտից իրիկուն ՔՊ-ականներն ասում են պետք է հանձնենք զուգահեռ․ Ադրբեջանից լսել ե՞ք որ պետք է էդ գյուղերի տարածքները վերադարձնեն։ Ոչ։ Ուրիշ հարց տամ՝ ՔՊ-ականներից լսե՞լ, որ պետք է էդ գյուղերը Ադրբեջանցիները վերադարձնեն։ Ոչ։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ դա մանրուք է, չեմ տիրապետում։ Ո՞րն ա մանրուք․ էն որ դու տարածք ունես Ադրբեջանում, դա համարում ես մանրուք, բայց որ գյուղեր պետք է հանձնես Հայաստանից, միլիմետրով իբր գիտես, ափալ-թափալ տալիս ե՞ս։

Ալենն ասում է՝ մարդ է ման գալիս, որոնք կասեն, որ էդ գյուղերը մերն են։ Ես էլ ասում եմ, իսկ ՔՊ-ից ու Ադրբեջանից դուրս, ո՞վ է համարում որ դրանք ադրբեջանական են, կա՞ այդպիսի մարդ։ Էն օրը ցույց տվեցի 6-7-րդ դարի հայկական եղկեղեցին․ հիմա ՔՊ-ն, Ալենը պնդում են, որ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է։ Սկի ադրբեջանցիները չեն ասում, որ էդ եկեղեցին իրենցն է․ չեն ասում․ սպասում են հանձնեք ու հայտարարեն, ասենք, ալբանական է։ Ինչի՞ չես գնում Ոսկեպար, Բաղանիս, տեղում կարծիքներ հավաքես, լյուքս կաբինետումդ նստած տարածք ե՞ս նվիրում։ Սրա համար էլ ադրբեջանցիների սիրված հերոս ես դարձել։

Տարածքային կառավարման նախարարն ասում է՝ հողեր ունենք, որ ենթադրվում է՝ պետք է վերադարձնեն մեզ։ Որ հանձնում են, հաստատ է, որ պետք է վերադարձնեն՝ ենթադրում են։ Էս էն նույն շարքից է, որ ասում էին՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ենթադրում ենք, որ իրենք էլ կճանաչեն մեր 29․800-ը։ Բա ինչի՞ չեն ճանաչում։ Բոլոր զիջումները միակողմանի են։

Սրանք անգամ իրենց սխանլներից դաս չքաղեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում․ մեռանք ասելով՝ դու բանակցում ես, որ պարզեք Արցախի ճակատագիրը, բայց դու հենց սկզբից ճանաչում ես Ադրբեջան, ուրեմն դրա փոխարեն ոչինչ չես ստանում, քո սաղ կոզրները տալիս ես իրենց։ Ավելին, այդ ճանաչելով լեգիտիմ իրավունք տվեցիր Ադրբեջանին թե՛ բլոկադայի մեջ պահի, թե՛ վերջում հարձակվի ու դուրս հանի իրենց տներից։ Հույսն էն էր երևի, որ խաղաղության պայմանագիր կստանա, բայց ոչինչ չստացավ։ 2023թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում վերջնական ճանաչեց՝ Արցախի հայաթափումից հետո։ Ու էս անգամ էլ ոչինչ չստացավ։ Ալիևը դա համարեց նվեր ու ասաց՝ է՞լ ինչի ես պատրաստ, ասա։ Հերթով տվել ես, զիջել ես, զիջում ես ու հլը էլի են ուզում ու հլը էլի ես տալիս։ Ոնց ադրբեջանցիների համար լեգիտիմ հայաթափեցիր Արցախը, էնպես էլ հայաթափում ես Տավուշը։ Ինչու՞։ Ինչ է, չե՞ս հասկանում․ կասկածում եմ։

Նիկոլն ու Ալիևը հանդիպել են․ Ալիևն հայտարարել է, որ վերջին հանդիպումների թեման Հայաստանից անկլավների վերդարձն է։ Այսինքն՝ 31 գյուղի տարածքի, Արծվաշենի հարցը ոչ էլ քննարկել են։ Թե՞ քննարկել եք, Ադրբեջանը տալու է, բայց իր քաղաքացիներին բան չի ասում, որ սյուրպրիզ անի, ոնց դու արեցիր նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Դու ոչ միայն հանձնում ես առանց մեր տարածքները ստանալու, այլև հանձնում ես առանց պահանջելու, որ Հայաստանից օկուպացրած 200 քառակուսի կիլոմետրից դուրս գան։

Մի թեզ են հա շրջանառում՝ մեր տարածքից չենք զիջում, մեր գյուղերից ոչ մի թիզ չենք զիջում․ եթե, քո լեզվով ասած, հա՛մ իրենք ունեն տարածք Հայաստանում, հա՛մ մենք ունենք տարածք Ադրբեջանում, դու տալիս ես, իրենք չեն տալիս, ուրեմն դու զիջում ես մեր ունեցած հողերը։ ԳՇ պետն ասում է մենք հող հանձնող չենք․ բա ինչ ես, հող հանձնող ես, եթե ավելի ծանր բառ չասեմ։

Սրանք ոչ միայն հանձնում են, այլև ստեղծում են պատերազմի լեգիտիմ հիմք։ Ադրբեջանն ասում է՝ ինձ մոտ Հայաստանից տարածք չկա, սրանք ասում՝ են մենք ունենք մեզ մոտ ադրբեջանական տարածք, որտեղ հայ զինվոր է կանգնած։ Ինչ է նշանակում, որ Ալիևը կարող է հարձակվել և իր տարածքից վտարել հայ զինվորին ու հայ գյուղացուն կամ գերի տանել։ Ինչ է, այդպես չէ՞։ Հենա Ալենն էլ ա ասում, բայց ինչու՞ չպիտի հարձակվեն։ Է հա, Ալեն, բա հենա շեֆդ, դու էլ իրա հետ մի ձենի ասում եք, որ դրանք ադրբեջան են, ոնցոր ասում էիք Արցախի մասին, վերջում էլ որ հարձակվեց, նստեցիք, ֆեյսբուքով հետևեցիք, ոնց են վտարում մարդկանց իրենց տներից, իսկ աշխարհում ոչմեկ ձեն չհանեց, որովհետև դուք արդեն հայտարարել էիք, է նա էլ ասեց դե գնում եմ վերցնեմ, հենա իրենք են ասում, որ իմն ա։ ՔՊ-ական իշխանությունը հիմա էլ լեգիտիմացնում է վաղվա ադրբեջանական ագրեսիան, ոնց որ լեգիտիմացրեց Արցախի վրա վերջնական հարձակումն ու հայաթափումը։ Էլի եմ ասում, բա ինչի՞ Արցախի վրա հարձակումն ու հայաթափումը ոչ մեկ չդատապարտեց, Հայաստանն էլ չօգնեց արցախցիներին։ Հիմա նույնն են անում։ Գուցե վերցնի անկլավները ուժով, որ էն 31-ի թեման փակվի։ Բայց էս ի՞նչ իշխանություն ա, սենց բան ո՞նց կլինի։

Էսօրվա ցանկացած ՔՊ-ականի, ով ասում է պետք է էդ գյուղերը հանձնենք, եթե 1994 թվականից սկսած մինչև 2020 թվականի Նոյեմբերի 6-ը էդ գյուղերի, Արցախի հանձնման մասին հարց տայիր, քեզ դավաճան կասեին։ Հիմա իրենք են ասում հանձնենք-պրծնենք․ որովհետև տեսնում են ինչ կատաստրոֆայի են բերել։ Հրապարակային չեն ընդունում, բայց լավ հասկանում են ինչի են հասցրել։ Բա ինչի՞ էին գնում նկարվում նռերը ձեռքներին ու Սերժ Սարգսյանին հանդիմանում, թե՝ Աղդամը մեր հայրենին է։ Բա հիմա ինչի՞ չեք ասում։ Ու ընդհանրապես, Ալեն, Նիկոլ, ու մյուս ՔՊ-ականներ, ձեր հայրենիքը ո՞րն է։ Առանց հեգնանքի, առանց հումորի հարց եմ տալիս՝ Նիկոլ, Ալեն, ՔՊ-ական դեպուտատներ և այդ շրջանակի մարդիկ՝ ո՞րն է ձեր հայրենիքը, արյուններդ ստուգել տվել ե՞ք, թե միշտ էլ իմացել եք, մեզ եք խաբել։

Հիմա անցնենք միլիոնանոց հարցին՝ լավ ինչո՞ւ է Նիկոլը կպած ուզում հանձնել Հայաստանի տարածքները, թեկուզ եթե իրենց թեզով ասեմ՝ անկլավները՝ առանց բան ստանալու դրա դիմաց։ Լեգիտիմ, օրինական, որ ոչ մեկ Ալիևին հակառակը չկարողանա ասել։ Չէ՞ որ երբ ինչ-որ վիճելի բան է լինում, դու միևնույն է քոնն ես բրդում, նրան դժվար համաձայնվում, որ դժվար ու թանկ տաս։ Հիմա սա, հակառակը, ամեն բան անում է, որ ձրի ու արագ տրվեն։ Մեկ տարբերակ եմ մտածում՝ որովհետև ծախել է։ Ես մտածում եմ, ուրիշ բացատրություն չկա, դուրս է գալիս, որ Նիկոլը ծախել է Հայաստանի տարածքները, ծախել է Ղարաբաղը, բա ի՞նչ մտածեմ։ Ինչու եմ էդպես մտածում, որովհետև այլ բացատրություն, տրամաբանություն էլ չեմ գտնում, թե ինչու պետք է միակողմանի հանձնի։ Եթե ոչ թե փոխանակում ես, այլ մենակ տալիս, ուրեմն կա՛մ հարիֆ ես, կա՛մ տեղը բան ստացել ես, բայց նենց բան, որ մենք չենք տեսնում, օրինակ, ի՞նչ, փո՞ղ, բա էլ ի՞նչ, կասե՞ք։

Կարճ ասած՝ այս իշխանությունը որևէ պատասխան չի կարողանում տալ իր արածների համար։ Մենք դրել լուրջ վերլուծում ենք, ապացուցում ենք, քարտեզներ ենք ցույց տալիս, որ դրանք մեր հողերն են, սրանք ոչինչ չեն լսում, գնում մեջտեղը կանգնում հայտարարում են, խեղճ գյուղացին մնում է շվարած։ Ալիևը, ոչնիչ չի ասում, Նիկոլը արագ ասում, հայտարարում, ապացուցում է իր արևին, ու վերջում էլ պատերազմով սպառնում, թե նայեք հա, որ չտանք, պատերազմելու է։ Ուրեմն տակը կա մի բան, որը էս խմբակը ամենաշատն է սիրում՝ փող։ Մտածեք, սրա մասին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>