Էրդողան. «Հայաստանը շարունակելու է դուրս մնալ տարածաշրջանում գործող և նախատեսվող էներգետիկ ու տրանսպորտային նախագծերից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայկական Սփյուռքի ճնշման պատճառով Երևանը համառորեն փակ է պահում Թուրքիայի հետ բարեկամության դռները, և որ այդ պատճառով Հայաստանը դուրս է մնացել էներգետիկ, առևտրային ու տրանսպորտային նախագծերից։ Ինչպես տեղեկացնում է Թուրքական «Haberler»-ը, Թուրքիայի առաջնորդը նման հայտարարությամբ է հանդես եկել՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ակտիվիստների առաջ Ագրա քաղաքում:
«Եւ շարունակելու է դուրս մնալ»,-ավելացրել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ելույթի ժամանակ նա անդրադարձել է նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ին չի հաջողվի ծնկի բերել Թուրքիային:
Zham.am