Դեկտեմբերի 6-ին ՀԾԿՀ նիստին կքննարկվի ՀԷՑ-ին 5 միլիոն դրամով տուգանելու հարցը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի նիստին կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 5 միլիոն դրամով տուգանելու հարցը: Այս մասին Zham.am-ը տեղեկացվավ ՀԾԿՀ-ի պաշտոնական կայքից:
Ըստ նախագծում ներկայացված պատճառաբանությանը՝ ՀԷՑ-ի կողմից խախտվել են էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների:
Նշվում է, որ 2017 թ. ապրիլ և մայիս ամիսներին ՀԷՑ-ի կողմից դիմող անձանց ներկայացված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրերը չեն համապատասխանում տվյալ պահին ՀԾԿՀ սահմանած միացման պայմանագրի օրինակելի ձևին:
Արդյունքում, 2017 թ. հոկտեմբերի 16-ից ընկերության նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ՝ վերը նշված փաստի ուսումնասիրության նպատակով, որի շրջանակում ՀԷՑ-ը որևէ պարզաբանում չի ներկայացրել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Zham.am

